«Բա դուք թուրքից ինչո՞վ եք տարբերվում». Արմեն Աշոտյան
![]() 1110 Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 17:35 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից: Արդեն 2 տարուց ավել է, ինչ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները չեն ավարտվում: Բարեգործական և նվիրատվության գումարների շնորհիվ վերանորոգվող, աշխարհի մինչ այսօր կանգուն մնացած ու գործող հինավուրց քրիստոնեական մայր տաճարներից մեկը լիարժեք չի բացում իր դռները հավատացյալների առաջ, քանզի անկախ Հայաստանի կառավարությունն արդեն երկար ժամանակ է, ինչ ձգձգում է Մայր տաճարի վերոնորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու հարցը: Խնդրի մասին ահանզանգել եմ դեռևս տարվա սկզբին: Ի դեպ, թեպետ այդ հանձանաժողովի նախագահը ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն է, Էջմիածնի տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից: Դրան հակառակ նախանձելի օպերատիվությամբ բարեգործական են ճանաչվել և հարկերից ազատվել են մի շարք արևմտյան ֆոնդերի կողմից ֆինանսավորվող բազմաթիվ ծրագրեր: Կրկնեմ, որ անգամ ամենահիվանդագին երազում դժվար էր պատկերացնել, որ առաջին քրիստոնեական պետությունը մի օր կունենա կառավարություն, որի գործունեությունից կտուժի առաջին քրիստոնյա ժողովրդի հոգևոր սիրտը: Եվ ահա, այսօր Երրորդ Հանրապետության անաստված և հակաքրիստոնյա վարչապետը չի տալիս եկեղեցուն այն արտոնությունը, որ տրվում էր անգամ պարսկական շահերի, ռուսական կայսրերի և սովետական գենսեկների կողմից: Բա դուք թուրքից ինչո՞վ եք տարբերվում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
