Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում
![]() 471 Կիրակի, 05 հուլիսի, 2020 թ., 15:45 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում արդեն 3 անգամ փոխվել են ուժային կառույցների ղեկավարները: Ընդ որում, ակնհայտ է, որ կատարվող փոփոխությունները թե՛ Ոստիկանության, թե՛ Ազգային անվտանգության ծառայության համակարգերին որակապես ավելի ցածր մակարդակ են տեղափոխում: Alternativ.am-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել ոստիկանության նախորդ պետի՝ Արման Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածից: Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, նախկին ոստիկանապետը և նրա երկու տեղակալները՝ Արթուր Մարտիրոսյանը (համակարգում հայտնի է «Ծո» մականունով) և Հայկ Մհրյանը (համակարգում հայտնի է «Մատիկ» մականունով) (երկուսն էլ եղել են Արման Սարգսյանի կուրսեցիները), 30 միլիոն դրամ են դուրս գրել ոստիկանության գաղտնի ծառայակիցների աշխատավարձը վճարելու համար, սակայն այդ գումարները համապատասխան մարդկանց չեն հասել: Մեր աղբյուրի մյուս ուշագրավ տեղեկության համաձայն՝ Արման Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ մայիսի 28-ին ոստիկանության ծառայողներին 51 հատ անվանական զենքով է պարգևատրել, սակայն այդ ծառայողների մեջ եղել են այնպիսիները, որոնք, ըստ օրենքի, չէին կարող պարգևատրվել անվանական զենքով (ցածր կոչման և այլ պատճառներով): Ըստ օդում կախված լուրերի՝ այս փաստի վրա «աչք փակելը» կլորիկ գումար է արժեցել՝ յուրաքանչյուր ծառայողի մասով շուրջ 2000 ամերիկյան դոլար: Այս գործողությունն էլ իրականացվել է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետ Սամվել Քոչարյանի համակարգմամբ, իսկ վերևում կանգնած է եղել վերը նշված եռյակը՝ Սարգսյան, Մարտիրոսյան, Մհրյան: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
