«Մարդիկ խրախճանքի մեջ են, կարծես ոչինչ չի պատահել»․ Սամվել Սևադա
![]() 427 Երկուշաբթի, 06 հուլիսի, 2020 թ., 09:30 Գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խրախճանք ժանտախտի ժամանակ Խորապես հիասթափված եմ մեր ազգաբնակչության վարքից: Էսօր որոշել էի գնալ դեպի Գեղարդ, նկարելու շրջակա լեռներն ու շշմելու գեղեցիկ երկինքը այսօրվա անձրևից ու երեկվա ամպրոպից հետո: Ճանապարհին կանգնում, նկարում էի: Զարմանում էի դեպի Գառնի ու Գեղարդ գնացող մեքենաների առատության վրա: Ժամը 5 անց էր, որ հասա Գեղարդի մատույցները: Ու ինչ որ տեսա՝ ինձ սարսափ պատեց, որը շուտով փոխվեց տհաճության ու զայրույթի: Գեղարդավանքի տարածքում հարյուրավոր մեքենաներ էին կայանված: Ժողովուրդը մեծ խմբերով եկել էին սրբատեղի՝ կեսը կիսատ-պռատ դիմակներով, կեսն անդիմակ, առաջվա նման խմբերով լցվում էին եկեղեցի, առևտուր էին անում տաճարի բակում: Իսկ ձորում էլ խորովածի կրակներ էին ծխում: Մարդիկ խրախճանքի մեջ էին, կարծես ոչինչ չէր պատահել: Դեռ կայանատեղի չհասած՝ ես շրջադարձ կատարեցի ու վերադարձա մայրաքաղաք: Ամբողջ ճանապարհին խորովածանոցներ են, ուտել-խմելու տեղեր, որոնք բացիեբաց աշխատում են, այցելուները հիմնականում առանց դիմակների, խառնիխուռն վխտում են: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
