«Մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից». Նաիրա Զոհրաբյան (ձայնագրություն)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորագրում եմ իմ ասած ամեն բառի տակ
Ուրեմն՝ որոշ հիվանդ կանայք և տղամարդիկ պարբերաբար ամենալկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերի օգտահաշվին: Հերթական հիվանդ, չար և, ենթադրաբար ֆրոյդյան լուրջ բարդույթների հավաքածու ունեցող, հայրենիքը լքած և փախստականի ճամբարում իր մի կտոր հացը գտած կինը մեսենջերով ինձ ռուս հարբած մուժիկի հայհոյանքներ էր ուղարկել, ում ես պատասխանել եմ շատ խաղաղ և սոլիդ:
Եվ ահա իմ ֆեյսբուքում բնակվող ՀՀ հատուկ ծառայությունները, իշխանության ֆեյքանոցի լրատվական պորտալներում դնում են իմ ուղարկած ձայնային հաղորդագրությունն ու տարածում են:
Ավելի լավ գովազդ՝ դժվար անեիք ինձ։ Կրկնում եմ՝ ասածս յուրաքանչյուր բառը՝ այո՛, ես երջանիկ կին եմ, ես միշտ սիրված կին եմ, այո՛, ես ունեմ հրաշալի ընտանիք ու հրաշալի ընկերներ ու ես, այո՛, հաջողակ կին եմ:
Եվ ես շարունակում եմ պնդել ու չեմ դադարելու դա ասել ամեն օր, ու ես սարսափելի խղճում եմ չար, չսիրված, ու էդ չսիրվածության բարդույթից գեղեցիկ ու հաջողակ կանանց ատող տեսակին:
էդ ձայնային հաղորդագրությունն էլ դնում եմ իմ էջում ու ասում եմ կրկին՝ ես երջանիկ ու հաջողակ եմ»:

«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
6200:24
«Կարո՞ղ ես Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
99Երեկ, 16:48
«Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան
117Երեկ, 16:18
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
112Երեկ, 15:42
«Փաշինյանը վախկոտ, իրենից ոչինչ չներկայացնող, ժամանակավոր տեղապահ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
103Երեկ, 15:24
«Քարոզարշավ է անում և ասում՝ շատ չուշացնեք»․ Կարինե Հարությունյան
107Երեկ, 15:12
«Բոլորին դեմ եմ»-ը «Դիվան քշելու» քաղաքական ակցիա է իրականացրել (տեսանյութ)
84Երեկ, 15:00
«Պետք է ազատվենք էդ չարիքից, բնության սխալից»․ քաղաքացի (տեսանյութ)
83Երեկ, 14:12