Մասիսի երեկվա «ռազբորկաների» մասին
![]() 335 Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 17:25 «Հրապարակ»-ը գրել էր, որ երեկ Արարատի մարզում «ռազբորկա» է տեղի ունեցել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանրահայտ եղբոր՝ Գոռի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջև, որն ավարտվել էր ոստիկանություն բերման ենթարկելով։ Գոռին, Նվերին և իրենց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելը քաղաքապետը որակալ էր որպես «թյուրիմացության արդյունք»։ Ի դեպ, 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու քրգործով անցած Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանի մասին վերջերս լուրեր էին տարածվել, որ նա գրեթե աշխատանքի չի ներկայանում՝ իրար հաջորդող արձակուրդներ ձևակերպելով։ Ավելին, ասում էին, որ եթե Համբարձումյանը քաղաքապետարանն է «բարդակ» սարքել, ապա եղբայրը՝ քաղաքը՝ իրեն համարելով անպատժելի։ Համբարձումյանը հանրությանը հայտնի «Թույների Մհերի» որդին է և ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի՝ «Վովայի Արշակի» փեսան: 2019-ի մայիսին Դավիթ Համբարձումյանն արդեն շրջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
