«Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, մյուսը՝ կոնտակտավոր. ինչո՞ւմն է հրատապությունը»․ Գևորգ Գորգիսյան
![]() 324 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 11:55 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով օրակարգում ներառված նախագծերի քննարկմանը, դիմեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին․ «Էդքան հասկանալի չէ այս նախագծերի հրատապությունը: Ձեր խմբակցության մի մասը, գիտենք, որ կորոնավիրուսի վարակակիր է, մյուս մասը՝ կոնտակտավոր, և 14 օր էդպես էլ չեն մեկուսացել կամ ինքնամեկուսացել՝ ըստ պարետի որոշման: Հիմա հավաքվել ենք էստեղ՝ քննարկելու նախագծեր, որոնք հրատապ չեն և դրանց 90 տոկոսը կարելի էր հանգիստ քննարկել սեպտեմբերին՝ վստահ լինելով, որ չունենք վարակակիր և չենք վտանգի մեզ»: Պատասխանելով Գորգիսյանին՝ Ս. Սիսակյանն ասաց, որ որոշ նախագծեր հրատապ են. «Ազգային ժողովը դեռ արձակուրդում չէ, և չեմ տեսնում որևէ խնդիր: Եթե Դուք տեղեկություն ունեք, որ այստեղ որևէ մեկը նստած է և պարետի որոշմամբ պետք է ինքնամեկուսանար, չի ինքնամեկուսացել, կխնդրեմ բարձրաձայնել այդ մասին, միգուցե ԱԺ նախագահն այլ քայլեր ձեռնարկի»: Գ. Գորգիսյանը նշեց, որ դահլիճում կան պատգամավորներ, որոնց մասին հայտարարվել էր, որ կորոնավիրուսով հիվանդացել են. «Նրանց 14 օրը դեռ չի լրացել, գումարած՝ կոնտակտավորները, որոնք շփվել են այդ մարդու հետ, պետք է 14 օր ինքնամեկուսանային, և կարծում եմ՝ Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է աներ, որ չի արել: Դուք հիմա ասում եք կան հրատապ նախագծեր, միգուցե այս օրակարգում ներառվեին միայն այդ հրատապ նախագծե՞րը»,- ասաց նա: ԱԺ նախագահ Արարատ Միզոյանը միջամտելով պատգամավորների երկխոսությանը նշեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն մեկուսանալու՝ մեկուսացած են, որոնք ցուցում ունեն ինքնամեկուսանալու՝ ինքնամեկուսացած են և այն պատգամավորները, ովքեր նախկինում կորոնավիրուսով հիվանդ են եղել, բացասական թեստի արդյունքներով ներկայացել են: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
