Վերաքննիչը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
![]() 543 Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 20:10 Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց ընդդիմադիր գործիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության, «Ազատությանը» հայտնել է Ծառուկյանի փաստաբաններից Սամվել Դիլբանդյանը: Նրա փոխանցմամբ՝ Ծառուկյանին կալանավորելու որոշում Վերաքննիչը չի կայացրել: Իրենց դիմումները մերժել է, իսկ դատախազության դիմումը բավարարել է մասնակի: Թե կոնկրետ որ հատվածն է բավարարել, նա տեղյակ չէ: Դատախազությունը, հիշեցնենք, պահանջում էր կալանավորել Գագիկ Ծառուկյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
|

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
