«Խաղաղվե՛ք». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղվեք, առողջացեք, վերջապես ներդաշնակվեք ինքներդ ձեզ հետ. իմ ստացած մանդատի համար հաշվետու եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիների առաջ
Պատգամավորաական մանդատն իրականում չպետք է լինի սակարկության կամ մեխանիկական հաշվարկների առարկա։ Պատգամավորական մանդատը քաղաքացիների կողմից տրված քվեի առարկայացումն է, որը մարմնավորում է այդ նույն քաղաքացիների սպասումներն ու ակնկալինքերն այդ մանատը կրողից։ Իսկ դա նշանակում է, որ մանդատն առաջին հերթին ու առավելապես աշխատանքի գործիք է, այն ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իրացնելու ու կյանքի կոչելու դրա սեփականատիրոջ՝ քաղաքացու սպասելիքներն ու ակնակալիքները։
Ահա այս հարթությունում ես ամբողջույթամբ ազնիվ եմ ինձ մանդատ տված քաղաքացիների հանդեպ։ Համենայնդեպս անցած ավելի քան մեկուկես տարիներին արել և անում եմ առավելագույնը՝ ինձ վստահության քվե տված մարդկանց սպասումներն արդարացնելու համար, դա անում եմ ամենօրյա, անդուլ, անդադար աշխատանքով՝ ի տարբերություն մանդատը բանսարկությունների ու դավադրությունների միջոցի վերածած շատ շատերի։ Պատգամավորական մանդատը ես շարունակելու եմ օգտագործել այդ նպատակով՝ ՀՀ քաղաքացիների նպատակներն ու սպասումներն արդարացնելու համար։
2018-ին քաղաքացիներն ԱԺ բոլոր պատգամավորներին, այդ թվում՝ նաև ինձ վստահության քվե են տվել հեղափոխության օրակարգն առաջ մղելու ու հեղափոխության հռչակումները կյանքի կոչելու համար։
Ես Ազգային ժողով եմ եկել այդ գիտակցությամբ ու առաքելությամբ և չեմ դավաճանել այդ կոչմանը՝ ի տարբերություն նույն հեղափոխական մանդատն ստացած շատ շատերի, ովքեր անազնիվ գտնվելով իրենց վստահած քաղաքացիների առաջ՝ խորհրդարանը դարձրել են հակահեղափոխական օրակարգերի սպասարկման հարթակ։ Իսկ ես իմ ստացած մանդատի համար հաշվետու եմ ինձ վստահության քվե տված քաղաքացիների առաջ։
Այդ վստահությունը շատ, չափազանց թանկ է ինձ համար և որևէ մանիպուլյացիա կամ սպեկուլյացիա ինձ չի կարող ստիպել չարաշահել այդ վստահությունը»։

«ԱԺ ամբիոնը բարդակի են վերածել»․ Արսեն Նիկողոսյան
3402:06
«Հայաստանն ու Ադրբեջանը կորոշեն «3+3»-ի ղեկավարների հաջորդ հանդիպման վայրը»․ Կալուգին
12400:12
«Ադրբեջանը շարունակում է հայության դեմ նարատիվային պատերազմը»․ Արա Պողոսյան
6700:06
«Փաշինյանը փորձում է մեղմել հայ կնոջը կրակած ադրբեջանցու գործողությունները»․ Մարիաննա Ղահրամանյան
74Երեկ, 23:54
«Նիկոլ Փաշինյանը խիստ վտանգավոր գծեր է հատում». Նարեկ Կիրակոսյան
76Երեկ, 23:48
«ԱԱԾ փոխտնօրենը հակադիվերսիոն ստորաբաժանումը դարձնում է քաղաքային «զախվատ գրուպա»»․ Լիա Սարգսյան
63Երեկ, 23:36
«Խնդիր ենք դրել, որ 2029թ․ ունենանք»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման մասին
72Երեկ, 23:00
«Զեկույցում անուն-ազգանունը, հեռախոսի համարը կա, ինչո՞ւ չեք գնում այդ մարդուն հարցնում՝ դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ»․ Նիկոլ Փաշինյան
66Երեկ, 22:42