«Ուղևորի մատն անդամահատվել է ավտոբուսի դռների արանքում, վարորդը քշել-գնացել է, քաղաքապետարանը չի փոխհատուցում». Կարինե Թորոսյան

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՄԱՐԴՈՒ ՄԱՏԸ «ԲԱՐԵՓՈԽՎԱԾ» ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ
Ավտոբուսը կանգնում է, դռները բացվում են ու սկսվում է ամենօրյա սովորական դարձած «դժոխքը»․ չափից շատ լցված տրանսպորտում՝ անվերջ հրմշտոց, վեճեր, անհարմարություն․․․
Այդ պահին ուղևորը հանկարծակի կորցնում է հավասարակշռությունը և, որպեսզի չընկնի, մեխանիկորեն բռնվում է դռնից։ Հենց այդ ակնթարթին մատը մնում է բացվող դռան արանքում։
Ուղևորների աղաղակներից հետո վարորդը փակում է, նորից բացում դուռը․ ցավից գալարվող ուղևորն իջնում է․․․ մատն անդամահատված է, արյունը՝ հոսում։
Ի՞նչ է անում վարորդը․ օգնությո՞ւն է ցուցաբերում, շտապօգնո՞ւմ է կանչում․․․ Ո՛Չ։ Փակում է դռներն ու անտարբեր քշում-գնում՝ արյունաքամ ուղևորին թողնելով փողոցում։
Հետո սկսվում է իսկական դժոխքը․
▪️️ Բարդագույն վիրահատություն, շպինտներ՝ անդամահատված մատը հրաշքով հավաքելու համար։
▪️ Մոտ 350,000 դրամի անալիզներ, վիրահատություններ ու դեղորայք։
▪️ Սոսկալի ցավեր ու կորցրած աշխատունակություն։
Ուղևորը հավաքում է ԲՈԼՈՐ բժշկական փաստաթղթերն ու վճարման կտրոնները, դիմում Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով փոխհատուցել գոնե բուժման ծախսերը։
Եվ ի՞նչ է պատասխանում քաղաքապետարանը․
«Ապացույցներ չկան՝ փոխհատուցում չի լինելու»։
Այսինքն՝ ուղեվարձի գինը բարձրացնելիս քաղաքապետարանը տեր է, 150 դրամը չվճարելու դեպքում տուգանելիս՝ տեր է։ Իսկ երբ իրենց գերբեռնված տրանսպորտում մարդու մատն անդամահատվում է, իսկ վարորդը փախչում է դեպքի վայրից՝ քաղաքապետարանը «տեղում չէ»։
Սա հանցավոր անտարբերություն է։
Տարածե՛ք այս գրառումը․ լռելով մենք խրախուսում ենք այս անօրինականությունը։ Հանրային ճնշումն այս պահին միակ միջոցն է՝ պատասխանատվության կանչելու անսիրտ պաշտոնյաներին»։

«Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
2300:24
«Ուղևորի մատն անդամահատվել է ավտոբուսի դռների արանքում, վարորդը քշել-գնացել է, քաղաքապետարանը չի փոխհատուցում». Կարինե Թորոսյան
2400:18
«Ծեծի ու նվաստացման միջադեպ՝ Սյունիքի զորամասերից մեկում»․ Սյուզի Բադոյան
41Երեկ, 23:18
Նարկոկարտելն սպառնում է Թեքսասում առևանգել անվտանգության աշխատակիցներին
89Երեկ, 22:48
«Ձեզ ծեծել են պրոֆիլակտիկայի համար ու դեռ շատ են ծեծելու». Արգիշտի Կիվիրյան
67Երեկ, 22:30
ԱՄՆ-ն հերքում է Իրանի հայտարարությունն ուղղաթիռի կործանման մասին
134Երեկ, 18:36
Նեթանյահուն զգուշացրել է ընտրություններից առաջ ՀԱՄԱՍ-ի հնարավոր հարձակման մասին
196Երեկ, 18:06
«Երևանի կենտրոնում Արցախի մասին երգ լսելը դարձել է ուրախանալու առիթ»․ Մանուել Մանուկյան
88Երեկ, 17:30