«Ծեծի ու նվաստացման միջադեպ՝ Սյունիքի զորամասերից մեկում»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հերթական ծեծի ու նվաստացման միջադեպն է գրանցվել Սյունիքի զորամասերից մեկում, որտեղ ամիսներ առաջ զինծառայողի ինքնասպանության աղմկոտ միջադեպ է եղել։ Հրամանատարը ծեծի է ենթարկել զինվորին, ըստ իմ աղբյուրի՝ մյուս զինվորների ներկայությամբ, և ստորացուցիչ ձևով։ Հայհոյանքներով է ուղեկցվել ծեծը; Ի դեպ՝ այս հրամանատարին, ասում են, խիստ բնորոշ է հայհոյաբերան լինելու անպատիվ վարքագիծը, ինչի համար նույն հրամանատարը երբեք չի պատժվել ոչ մի եղանակով, անգամ միջադեպեր հրահրելու դեպքերում և ծնողի հետ ուղիղ առերեսման ժամանակ անվայելուչ արարքից հետո։
Ինձ փոխանցված ահազանգի համաձայն՝ զինծառայողի նկատմամբ բռնության և նվաստացուցիչ վերաբերմունքի միջադեպը տեղի է ունեցել Շաքիում ադրբեջանցուն բռնելու հայտնի դեպքերի հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին։
Զինվորի հաշվին ինքնահաստատվել ցանկացող հրամանատարի անունը ինձ հայտնի է՝ ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ․ նա այդ նույն զորամասի գումարտակի շտաբի պետն է։ Ու
չզարմանաք, դեպքից 5 օր անց ենթադրյալ հանցագործ հրամանատարը դեռևս մեկուսացած չէ, ձերբակալված չէ, տարվել է Ռազմական ոստիկանություն այդ օրը և հաջորդ օրը վերադարձել է ծառայության ՝ ասես ոչինչ տեղի չի ունեցել։
Զինվորի վիճակի մասին շատ բան հայտնի չէ, բայց ինձ հայտնեցին, որ հարցաքննվել է ու բողոք է գրել հրամանատարի դեմ։
Տրամաբանությունը հուշում է, որ ինքնասպանության հասցվող դեպքերի հիմքերում ահա այսպիսի հրամանատարական գործելաոճի ձեռագիրն է առնվազն կամ նրանց նմանների կողմից ներսում ստեղծված լարված մթնոլորտը, որը կարող է հանգեցնել ամեն ծայրահեղ քայլի։
Քրգործի, մանրամասների մասին կհայտնեմ վաղը։ Հուսամ՝ նորից հետին թվով ՊՆ-ն չի ձևակերպի ինչ-որ բաներ և ուշացած չի հաղորդի ինֆորմացիա՝ առանց պատասխանատուների կոնկրետ անունները նշելու, նրանց ձերբակալման կամ քրգործում նրանց կարգավիճակը նշելու մասին»։

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
5909:42
Իսրայելը մտադիր է աստիճանաբար հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունից
12709:13
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8208:30
Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
24600:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
146Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
138Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
142Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
235Երեկ, 20:19