ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ո՞վ հրաժեշտ կտա պաշտոնին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։ Նա կնշանակվի Լիցենզավորման գործակալության պետ, նախկինը՝ Մովսես Մովսիսյանը, օրեր առաջ դիմում է գրել։ Արշակյանի փոխարեն, ըստ ամենայնի, կնշանակվի թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը։ Մենք կապվեցինք նրա հետ և հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն պատրաստվում են նշանակել հանրակրթության վարչության պետ, որը ԿԳՄՍ գլխավոր վարչություններից է։ Նա ասաց․ «Ես չգիտեմ», ապա․ «Ես նման ինֆորմացիա չունեմ», ըստ էության հաստատելով մեր լուրը: Ի դեպ, թիվ 198 դպրոցում երկար տարիներ տնօրեն է աշխատել Դավիթ Հարությունյանը։ Բայց Թորոսյանը ժամանակին եղել է ՕԵԿ անդամ, և վարչության պետ նշանակվելու գործընթաց կար նաև նախարար Սերգո Երիցյանի ժամանակ, սակայն այն ավարտին չհասավ»։
Մանրամասները՝ թերթի համարում։

«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
161Երեկ, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
19716.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
21716.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
24216.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
29715.09.2026, 08:48
«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
39014.09.2026, 08:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
45413.09.2026, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
45413.09.2026, 13:18