Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Անհրաժեշտ է, որ կազմաքանդվի օլիգարխատը Հայաստանում». Լևոն Շիրինյան

«Անհրաժեշտ է, որ կազմաքանդվի օլիգարխատը Հայաստանում». Լևոն Շիրինյան
258
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 19:05

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակի’ց.
Հայ հեղափոխության դժվարին, երբեմն հակասական ընթացքն անխուսափելի անհրաժեշտությամբ առաջադրում է երկու անխուսափելի հիմնախնդրի լուծում:
Որպեսզի ապրի Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունն իր խնկարկած Հայրենիքում, անհրաժեշտ է, որ
ա/ Կազմաքանդվի օլիգարխատը Հայաստանում,
բ/ Մեռնի Գողապետությունը Հայաստանում:
Աշխարհասփյուռ հայության համահավաք կամքն է.
Պիտի’ ապրի Հայաստանը Հավերժ»: