ՀՀ 6 քաղաքացիներ հինգ օր է՝ ռուս-վրացական սահմանին են և չեն կարողանում վերադառնալ Հայաստան
![]() 287 Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 19:40 Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչ Ալվարդ Մկրտչյանը Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իր տղան, ում հետ ևս 5 ՀՀ քաղաքացի կա, 5 օր է՝ մնացել են ռուս-վրացական սահմանին և չեն կարողանում վերադառնալ Հայաստան: «Երեխաս 4 ամիս է՝ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում՝ սոված, առանց բնակության վայրի ու առանց աշխատանքի: Երեխուս ոչ մի բան չեն թույլատրում՝ պատճառաբանելով, որ գրանցում չունի: Տղաս մեքենայով դուրս է եկել ՌԴ-ից ու հասել ռուս-վրացական սահման՝ չեզոք գոտի: Հիմա՝ ոչ այս կողմ են թույլատրում, որ գա, ոչ հետ գնալ է կարողանում: Արդեն 5 օր է, սոված-ծարավ, 6 անձով, որոնցից 3-ը կին են, մնացել են անորոշ վիճակում: Այդ 6 հոգուց մեկը լուրջ առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով երեկ 2 անգամ բժիշկներ են այցելել։ Խնդրում ենք կառավարության միջնորդությունն ու աջակցությունը, որ մեր երեխեքը ինչ-որ ձևով կարողանան վերադառնալ տուն»,-ասել է տիկին Մկրտչյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
