Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Տարածաշրջանային կոնֆլիկտայնության պահպանումը Ռուսաստանի ռազմավարության սկզբունքներից է». Գևորգ Գալստյան

«Տարածաշրջանային կոնֆլիկտայնության պահպանումը Ռուսաստանի ռազմավարության սկզբունքներից է». Գևորգ Գալստյան
349
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 02:15

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Տարածաշրջանային կոնֆլիկտայնության պահպանումը Ռուսաստանի կայսերապաշտական ռազմավարության անբաժանելի սկզբունքներից է: Կոնֆլիկտների պերմանենտությունը կյանքի մայրամուտին մոտեցած ծերուկի դոնորն է: Ռուսաստանի համար այնքան ցանկալի կառավարվող կոնֆլիկտների՝ իր կամքից անկախ լուծումը, նպաստելու է կոնֆլիկտի կողմ հանդիսացող պետությունների սուբյեկտայնության բարձրացմանը, որը, բնականաբար, նվազեցնելու է «զառամյալ ծերունու» գոյությունը երկարաձգելու հնարավորությունը:
Հայաստանի անկախության նվաճումը հնարավոր է միայն սեփական ներուժի իրացման և քաղաքական կամքի դրսևորման դեպքում»: