«Զգուշացում իշխանություններին». Արամ Սարգսյան
![]() 449 Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 00:05 Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգուշացում իշխանություններին Կարծում եմ ՊՆ վերլուծական կենտրոններում դասակարգում են Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հեռահար սցենարները: Սակայն հարկ եմ համարում հիշեցնել, որ 2008 թ., իմ ունեցած տեղեկատվությունների համաձայն, եթե վրաց-հարավօսիական հակամարտության արդյունքում Վրաստանը հասներ իր նպատակին (մանրամասները այս պահին կարևոր չեն), Ալիևը, օգտվելով առիթից, պլանավորում էր Տավուշի սահմանին սադրել ռազմական գործողություններ, ստեղծել տպավորություն, թե հարձակում է նախապատրաստում այդ ուղղությամբ, որպեսզի հայկական զինված ուժերի զգալի մասը կենտրոնանա հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Երկու-երեք օր պահպանելով լարվածությունը, շեղելով մեր ուշադրությունը, նախատեսում էին լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Արցախում և,հատկապես, Նախիջևանի ռազմականացված տարածքից: Չէր բացառվում, (այսօր էլ հնարավոր է լինի), որ մի տատիկ զոհաբերվեր, որպեսզի աշխարհով մեկ ցուցադրվեր հայերի «գազանությունը»: Մի բան ել ասեմ: Այնպես չլինի, որ հենց նեղ օրերին հիշեք մեր դաշնակիցների անհրաժեշտ օգնության մասին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
