«Hermes-900» ԱԹՍ-ն արժե շուրջ 30 միլիոն դոլար. քանի հատ է դրանից ձեռք բերել Ադրբեջանը
![]() 838 Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 21:00 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական «Hermes-900» ԱԹՍ։ Ի դեպ, այս ԱԹՍ-ն խոցվում է պատմության մեջ առաջին անգամ: Սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մարտավարական խոշոր անօդաչու սարք է, որն արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե՝ բանակի հաշվեկշռում։ Այս ԱԹՍ-երի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2009-ին, սերիական արտադրության է դրվել մեկ տարի անց: Դրանք կարող են թռչել մինչև 9000 մ բարձրության վրա ու տեղափոխել մոտ 350 կգ բեռ: Ունեն հետախուզական նշանակություն, հավելյալ հագեցման դեպքում կարող են նաև օդային հարվածներ հասցնել: «Hermes-900»-ներով հագեցած են Իսրայելի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Ադրբեջանի, Չիլիի, Բրազիլիայի ու Շվեյցարիայի օդուժերը: Ընդ որում, 2016 թվականի տվյալներով՝ Ադրբեջանը ձեռք է բերել 13 հատ «Hermes-900»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
