«Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում». Աշոտյան
![]() 339 Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 20:50 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցեր, որ հայկական դիվանագիտությունը հայաստանա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին բախումներից հետո պետք է բարձրացնի միջազգային ասպարեզում 1. 2016 թվականին ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է վերադառնան որպես արցախյան բանակցային օրակարգի գերակայություններ: Առանց սահմանային վերահսկողության ինստիտուցիոնալ համակարգերի ներդրման բանակցային գործընթացի ապագայի մասին որևէ խոսք գնալ չի կարող: 2. Պետք է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում Թուրքիայի մասնակցության նպատակահարմարության հարցը, քանզի Թուրքիան հերթական անգամ բացահայտեց, որ իրականում Արցախյան հակամարտության կողմ է և չի կարող նպաստել խնդրի խաղաղ և արդար կարգավորմանը: 3. Ադրբեջանի ագրեսիան ուղղված է առհասարակ հայության դեմ, լինի դա Արցախի Հանրապետության թե Հայաստանի Հանրապետության: ՈՒստի հայաստանա-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմանները Ադրբեջանի հակահայկական քաղաքականության համատեքստում իրականում մեկ ռազմաքաղաքական ամբողջություն են՝ անկախ այդ սահմանների միջազգային ճանաչման կարգավիճակից: Հետևաբար սխալ է Ադրբեջանի մեղքով այդ սահմաններին ծագող ռազմական գործողությունների ֆորմալ տարանջատումը: 4. ՄԱԿ-ում նախաձեռնել Մահացու զենքերի մարտահրավերներին հրատապ կերպով արձագանքման անհրաժեշտության և դրանց միջազգային կիրառման սահմանափակումների առնչությամբ գործընթաց, որը նախևառաջ պետք է վերաբերի վերջին սերնդի դրոնների (անօդաչու թռչող սարքեր) կիրառմանը: Մասնավորապես, միջազգային վերահսկողության տակ է պետք վերցնել ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը միջազգային իրավական նորմերի շրջանակում, նպաստելով թափանցիկ և հաշվետու քաղաքականության իրականացմանը՝ կապված մարդասպան ռոբոտների կամ այսպես կոչված «killer robot-ների» կիրառման հետ: 5. Միջազգային նշանակություն ունեցող տարածաշրջանային կոմունիկացիաների ապահովության խնդիրը ոչ թե Հայաստանի և Արցախի Հանրապետությունների խնդիրն է, այլ դրանց անխափան գործունեության և շահագործմամն մեջ շահագրգռված միջազգային շրջանակների: Հայաստանն ու Արցախը չունեն որևէ միջազգային պարտավորություն ապահովելու այդ ենթակառուցվածքների անվտանգությունը սեփական անվտանգության հաշվին: Ուստի երկու հայկական պետություններին սպառնացող ադրբեջանական գործողությունների դեպքում մենք պետք է մեզ լիակատար իրավունք վերապահենք ձեռնարկելու ցանկացած համարժեք քայլեր՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
