«Իլհամ Ալիևը բանակի մեջ դավաճանին է փնտրում». Աշոտ Ասատրյան
![]() 366 Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 23:05 ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ամենաանհասանելի պաշտոնյան՝ Զաքիր Հասանովը, հենց այնպես ոչ մի գեներալի իր ուսերի վրա չէր տանի թաղելու: Մարդ, ով նույնիսկ ձևի համար հարցազրույցներ չի տալիս, ով որևէ միջոցառման չի մասնակցում, բացի իր կողմից բեմադրված «առաջնագիծ այցելությունները», հանկարծակի որոշել է գեներալի թաղման մասնակցել: Անհնար բան է: Ամբողջ խնդիրն այն է, որ գեներալ-մայորի ու իր շքախմբի և հրամանատարական կետի վայրը բացահայտելու համար Իլհամ Ալիևը բանակի մեջ դավաճանին է փնտրում: Քանզի ոչ միշտ է գեներալն անձամբ հայտնվում առաջնագծում ու դժվար է նրանց գտնվելու վայրը պարզել, ապա Ալիևն իր գրպանի զինվորականներին հանձնարարել է պարզել, թե ով է այն բարձրաստիճան սպան, ով կարող էր համագործակցել հայկական կողմի հետ: Դե քանի որ Բաքվի ցուցարարները պահանջում են Զաքիր Հասանովի հրաժարականը ու նրան են մեղադրում այս օրերի բոլոր ձախողումների մեջ, վերջինս էլ իրեն հնազանդ զինվորականներին հանձնարարել է բոլոր սլաքներն ուղղեն ԶՈւ ԳՇ պետ Սադիկովի ուղղությամբ: Տեղից էլ տարիներ շարունակ մեկը մյուսի ոտքի հետևից ընկած են ու Հասանովը վերջապես կարող է Սադիկովին վռնդի իր պաշտոնից: Դե ինքն էլ՝ որպես «խելոք» զիվորական, գնացել ու գեներալի դագաղ է բռնել, տանում է թաղելու: Ձեռի հետ էլ տարածում է , թե ԶՈւ շարքերում ծառայող գեներալ-մարոյի մարտական ճանապարհն իրեն հասու չի եղել, այսինքն՝ իրենից չի դուրս եկել, դե անուն չի տալիս, բայց հասկանալի է, որ ԶՈւ բարձր պաշտոն զբաղեցնող միակ անձը, ով կարող էր կորպուսի շտաբի պետի մարտական ուղին իմանալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետն է… Մի խոսքով խառն են, շատ խառը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
