«Հայաստանը ՀԱՊԿ-ին դնելու է պատասխանատվության առաջ». Հակոբ Բադալյան
![]() 889 Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 23:55 «ՀԱՊԿ-ն չի կարող դրսևորել համարժեք դիրքորոշում, որովհետև, նախ պետք է, որ գոյություն ունենա ՀԱՊԿ»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը: Բադալյանը եթերի ընթացքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին. «Շատ կարևոր է այն, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ստացավ ռազմաքաղաքական սուբյեկտության, ավելի ինքնիշխան վարքագծի հնարավորություն, և նկատելիորեն փորձ է արվում օգտագործել այդ հնարավորությունը, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ։ Երևանը մի կողմից բացարձակ կասկածի տակ չի դնում երկկողմ դաշնակցային պարտավորությունները, միևնույն ժամանակ, դնում է շատ կարևոր հարցադրումներ՝ ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի և ինքնիշխանության առնչությամբ։ Վարչապետի հայտնի խոսքը հիշեցնեմ, որ եթե Ռուսաստանը կասկածներ կարող է ունենալ Հայաստանի հանդեպ, մենք էլ կարող ենք կասկածներ ունենալ։ Այստեղ խնդիրն այն է, որ պետք է անցնել միջպետական բնույթի հարաբերության։ Եվ այս շեշտադրումները փոխում են Ռուսաստանի վարքագիծը։ Ընդ որում, չնայած Մոսկվայում ներկա վերնախավում մտածողությունը շարունակում է մնալ կայսերական, Հայաստանի հանդեպ մոտեցումները՝ վասալական, բայց ես կարծում եմ՝ Ռուսաստանում վերնախավը գալու է այն գիտակցման, որ Կովկասում Ռուսաստանի դերակատարումը կախված է ոչ թե վասալ, այլ՝ ինքիշխան Հայաստանից։ Սա իր ազդեցությունը թողնելու է ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումների վրա։ Ի վերջո, ես կարծում եմ՝ Հայաստանը դնելու է ՀԱՊԿ-ին պատասխանատվության առաջ, և Հայաստանում ձևավորված իրողությունները, ինչ տեսնում ենք Տավուշում, դա առերեսելու է ՀԱՊԿ-ին իրողությունների հետ»,- ասել է քաղաքական վերլուծաբանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
