Դատական հայց՝ Նիկոլ Փաշինյանի և Ֆինանսների նախարարության դեմ. «Ժողովուրդ»

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանն այս տարվա հուլիսի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ֆինանսների նախարարության:
Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին որոշում էր կայացրել և, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Վիգեն Ավետիսյանին ազատել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Եվ, ահա, վերջինս դատական հայցով պահանջում է, որ դատարանը պարտադրի վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարությանն այդ որոշումն անվավեր ճանաչել, իրեն նախկին պաշտոնին վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդր Հարությունյանին:
Նշենք, որ Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի մայիսին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Կարմիր կովն իր կաշին չի փոխում». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
417:00
«Մոլորյալներին մոլորյալներով են փոխանակում, բայց այստեղ ուրիշ իրավիճակ է»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
2616:36
Ռուսաստանն ազատ է արձակել Ուկրաինայի զինված ուժերի կազմում կռված ԱՄՆ քաղաքացուն
7616:25
«ՔՊ թեկնածուն, բնականաբար, ձերբակալված չէ»․ Սուրեն Սուրենյանց
3016:18
«Իշխանությունը լեգիտիմության ճգնաժամը հաղթահարելու ամենահուսահատ քայլերին է գնում»․ Մարինե Մանուչարյան
2716:12
«Դուք այդ դիրքում չեք, որ հեգնեք, դուք ինչ հեգնել եք՝ վերջում վատ է դուրս եկել»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5115:54
«Հառաչ ու ճիչ մը չհանեցիք, չասացիք՝ ո՞րն է այդ փաստաթուղթը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5615:48
«Ոչ անհրաժեշտ հարգալիցությամբ եք ձևակերպել ձեր խոսքն ԱԺ-ում»․ Արարատ Միրզոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
6515:24