Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար

«28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար
408
Ուրբաթ, 17 հուլիսի, 2020 թ., 04:05

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-ի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Արդյունքում՝ այսուհետև «28.01» և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար՝ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով»: