«Հայաստանում զինվորականները հաղթում են, դիվանագետները՝ պարտվում». Հայկ Մարտիրոսյան
![]() 363 Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 18:35 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում զինվորականները հաղթում են, դիվանագետները՝ պարտվում Չքննադատելն անհնար է: Զինված ուժերի հերոսական գործողությունների ֆոնին՝ մանր ու մեծ դիվանագիտական պարտություններ ենք, փաստորեն, արձանագրում: Եթե իշխանական պրոպագանդիստները կամ իշխանամոլները որոշել են հիմա էլ ամեն բան վարդագույն ակնոցներով տեսնել, անաչառ դաշտում գտնվողները չեն կարող հետևել նրանց օրակարգին: Երկու նոր տեսանյութ՝ Al Jazeera-ի մեկ հաղորդման համատեքստում: Մեկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է, մյուսում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Մնացականյանն, ըստ էության, խաղաղություն է մուրում, հավաստիացնում իր խաղաղասիրությունը ու էլի՝ անգամ այս պատերազմական վիճակում, երբ այլևս թիրախում են հայկական խաղաղ բնակավայրերը, այսինքն՝ պատերազմական հանցագործությունների զոհ է Հայաստանը, Հայաստանի ԱԳ նախարարն անհավատալիորեն էլի ԽՈՍՈՒՄ Է ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՆՏՈՒ ԼԻՆԵԼՈՒ մոտեցմանը Հայաստանի հավատարմության մասին: Ու ոչ մի խոսք, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է գործում, որ Հայաստանն իրավունք ունի ինքնապաշտպանության և այդ համատեքստում հակահարձակման, որ Ադրբեջանը ագրեսոր է, ստում է և այլն: Ոչ մի նման բան: Զինադադարի փաստացի աղերս, խաղաղության անհրաժեշտության խոսք և այս իրավիճակում նման անթույլատրելի այլ բաներ: Արդարացումների մասին չխոսենք, որոնք դրսևորվում են Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին հայտարարության համատեքստում: Հաջիևի խոսքը, ցավոք, շատ ավելի վճռական է: Ու պաշտոնով շատ ավելի կրտսեր այդ պաշտոնյան իր երկրի հանցավոր գիծը «Ալ Ջազիրա»-ի ամենաշատ դիտվող միջազգային երկու հեռուստաալիքներից մեկի՝ խնդրին անծանոթ օտարազգի հսկայական լսարանին սկսում է համոզիչ կերպով զոհ, իսկ Հայաստանին ագրեսոր ներկայացնել: Ողջ խոսքը մեղադրանք է Հայաստանին և միտված է Հայաստանը օկուպանտ, չարիքի կենտրոն, անարդար ու հակաօրինական գործողություններ նախաձեռնող ներկայացնելուն: Եվ ոչ մի խոսք խաղաղության մասին, զինադադարի մասին, միջազգային գործընթացների կամ թնդանոթների աշխատելու ժամանակ այլ դատարկ բաների մասին։ Կոնկրետ հարձակում՝ ագիտացիա, պրոպագանդա, սեփական երկրի՝ սեփական շահերին ծառայող ներկայացում և մեղադրանքներ։ Միայն մի տեղ, մեկ կարճ արտահայտությամբ խոսք կա հնարավոր խաղաղության մասին, այն էլ՝ միայն պայմանով: Եթե Մնացականյանը լիներ Ադրբեջանի ԱԳ նախարար, հայկական կողմը մեծապես կշահեր: Ցավոք, Մնացականյանը Հայաստանն է ներկայացնում, ավելի շուտ՝ խայտառակում: Թող հոտային սկզբունքներով առաջնորդվողները բանակի և ժողովրդի հաղթանակը վերագրեն երկրի ղեկավարին ու շարունակեն կեղծ կոչեր հնչեցնել այս պահին քննադատություններ չհնչեցնելու, լռելու և միասնականության: Այսպիսի դիվանագիտության հետ միասնականություն ցուցաբերելը նշանակում է ծառայել թշնամու շահերին։ Եվ անհնար է այլևս հերքելը, որ BBC-ի տխրահռչակ հարցազրույցից հետո այս նոր խայտառակությամբ ԱԳ նախարարը ներկայացնում է ոչ թե կամ ոչ միայն իր սեփական, այլև՝ անպայմանորեն իր վերադասի՝ վարչապետի տեսակետն ու արդեն այս պատերազմական ֆոնին՝ աններելիորեն, փաստորեն, շարունակվող և թոհուբոհի մեջ շատ ակնառու չերևացող քաղաքական-դիվանագիտական պարտվողական մոտեցումները …»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
