Սահմանային իրավիճակի ամփոփում
![]() 244 Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 22:55 Սահմանային իրավիճակի ամփոփում՝ ժամը 21:00-ի դրությամբ: Կեսօրից հետո ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ: Դրանից հետո մեքենայով օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները, որոնք մեքենային ևս հարված է հասցվել։ Բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից: Ի դեպ, մեկ տարածքում չեն եղել բոլոր դիակները։ Ադրբեջանական մամուլի հայտարարությունն այս թեմայով իրարամերժ եւ հակասական է, քանի որ եթե այդ տարածքներն իրենցն էին, ապա դիակներն ինչու էին մնացել այդքան ժամանակ, և եթե անգամ իրենց տարածքում էին, ինչպես են մնացել մեր վերահսկողության տակ և մեր կողմից պետք էր թույլտվություն և կրակի դադարեցում, որպեսզի այդ դիակները հանվեն: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ի պատասխան հայկական տիրույթում մասնավոր, անհատ մարդկանց հայտարարություններին, թե պետք է հարվածներ հասցնելու Ադրբեջանի տարբեր ռազմավարական օբյեկտներին, հայտարարեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։ Մինչդեռ ՀՀ ԶՈւ մարմինները որևէ պաշտոնական հաղորդագրություն, որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել քաղաքացիական, ռազմավարական օբյեկտին հարվածելու մասին: Ավելին, Ադրբեջանի գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում մեր զինված ուժերի կողմից: ‼️Վաղ առավոտից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրերը՝ հինականում սահմանամերձ բնակավայրերը, Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Համայնքի քաղպաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել և նաև դրա շնորհիվ է, որ մինչև օրվա երկրորդ կես հնարավոր եղավ խուսափել մարդկային կորուստներից։ Ցավոք օրվա երկրորդ կեսին ունեցանք վիրավոր Չինարի գյուղի շրջակայքում։ Օրվա երկրորդ կեսից պատսպարման և քաղպաշտպանության գործողությունները հիմնված էին ԱԹՍ-ից պատսպարվելու պահանջի վրա։ Սա նորություն էր համայնքների բնակիչների համար, որովհետև եթե այլ հրետակոծումների ժամանակ թշնամին տեսանելի է և կան պատսպարվելու վայրեր, այս պարագայում թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը։ Իրականացվել է ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին՝ ծածկոցներ, ջրի ապահովման համակարգեր, լապտերներ, որոնք հնարավորություն կտան վատ պայմաններում ունենալ բավարար վիճակ մարդկանց պատսպարելու և իրենց կենսագործունեությունն ապաստարաններում ապահովելու համար։ Այսօրվա թռչող սարքերի վտանգը թույլ չտվեց ավելի շատ աշխատանք իրականացրել հասցված վնասը գնահատելու գործում, բայց կարողացանք արձանագրել բոլոր դեպքերը։ Ընդհանուր առմամբ այս օրերի ընթացում եղել է 51 դեպք, որոնցից 4-ի դեպքում վնասվել են ենթակառուցվածքներ, 4-ը՝ տրանսպորտային միջոցներ, 2-ը ընտանի կենդանիներ և 41-ը շինություններ։ 41 շինությունից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ Այս շինություններից երկուսը ենթակա են լիարժեք վերականգնման, մնացածը հնարավոր կլինի վերականգնել հիմնանորոգման միջոցով։ Վնասված ենթակառուցվածքների խնդիրը մասամբ լուծվել է, մնացել է 2 ջրագիծ, որոնց վերականգնումը պահանջում է ավելի անվտանգ միջավայր։ |

«Ավտոյի մեջ ծեծում են ցուցարարին, նայե՛ք». քաղաքացի (տեսանյութ)
3012:11
Կարմիր բերետավորը հարվածեց մեծահասակ կնոջը (տեսանյութ)
5612:06
«Շիշ շպրտեցին ոստիկանների վրա». Գ. Ազիզյան
8311:42
«Ինքը ձեր նման լրագրող էր, եկավ, դարձավ վարչապետ». քաղաքացի
9211:30
«Մի մասը մեզ հետ կգա ՔԿ, մյուսները կմնան Հրապարակում». Սաղաթելյան
10611:24
Կառավարության անդամները դուրս եկան շենքից
13911:12
Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
13411:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
14510:54
