Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը և չեն էլ թաքցնում դա». Ալիևը կրկին զայրացել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին, հաղորդում է «Ազերթաջը»-ը։
«Ադրբեջանի ժողովրդին հոգնեցրել են այդ անիմաստ բանակցությունները։ Այս պատճառով նրանք, ովքեր զբաղվում են այդ հարցով և այս օրերին իրենց միջնորդության առաջարկներն են անում, թող մտածեն այն մասին, որ Ադրբեջանի ժողովրդի համբերությունն անսահման չէ», - հայտարարել է նա։
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ոչ մի ետ քայլ չի կատարի»։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, և մեր կարծիքն այս հարցի վերաբերյալ անփոփոխ է»,- ասել է նա:
Անդրադառնալով Թովուզի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտական գործողություններին՝ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը չունի ոչ մի ռազմական թիրախ երկու երկրների պետական սահմանին:
Ալիևը նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կարգադրել է ստուգել արտասահմանում դիվանագետների աշխատանքը։
«Անհրաժեշտ է վերլուծել մեր միջազգային ներկայացուցչությունների աշխատանքը, որոշել Ադրբեջանի դեսպանությունների գործունեության արդյունավետության ինդեքսը։ Որոշ դեսպանատներում մեր աշխատակիցներն անտարբեր են իրենց պարտականությունների նկատմամբ և չեն կարողանում պատշաճ մակարդակով պաշտպանել մեր շահերը։ Նրանք չեն կարող միջազգային հանրությանը հասցնել մեր իրականությունը կամ չեն ուզում դա անել»- ասել է Ալիևը։
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է սերտ կապեր ունենալ արտասահմանյան լրատվամիջոցների հետ․ «Շատ դեպքերում պետք է անմիջապես արձագանքել Ադրբեջանի մասին ապատեղեկատվությանը։ Որոշ դիվանագետներ դավաճանել են պետությանը և չեն էլ թաքցնում դա»- հայտարարել է նա ։
«Այն, որ Ադրբեջանի դեմ սևացման արշավ է կազմակերպվում և այն համակարգվում է, գաղտնիք չէ։ Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, այդ թվում՝ ազգային շահերի վրա հիմնված մեր անկախ քաղաքականությունը և մեր արժանապատիվ կեցվածքը։ Դրան համարժեք պատասխան չկա, քանի որ արտերկրում որոշ հակաադրբեջանական տարրեր իրենց գործունեությամբ, վատ արարքներով, հայտարարություններով կոպտորեն խախտում են այն երկրների օրենքները, որտեղ ապրում են»,- հավելել Է Ադրբեջանի նախագահը:

«Ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանը տխուր է, դրանից ի՞նչ է փոխվում»․ Նաիրի Հոխիկյան
002:06
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան
3800:42
«Անարդար կլինի Իրանին բալիստիկ հրթիռներից զրկելը». Թրամփ
104Երեկ, 23:57
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կստորագրվի 48 ժամվա ընթացքում
77Երեկ, 23:40
Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
53Երեկ, 23:18
«Նա նույնքան կոշտ է, որքան մարդասպանը». Թրամփը՝ Մոդիի մասին
87Երեկ, 23:16
Հրապարակվել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը
134Երեկ, 22:56
«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
64Երեկ, 22:54