Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության յոթ նոր դեպք: 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, չորսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտ քաղաքից են:
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 5 դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 163 մարդու մոտ, որից 133-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 30, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի: Օրվա ընթացքում կլինեն նոր մեկուսացումներ:
COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 185 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 3504 փորձանմուշի հետազոտություն»:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
172Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
29221.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
36020.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
45020.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
120219.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
49618.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
46218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
91815.08.2026, 11:24