«Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը սրացումների գնում արտերկրում». Արման Աբովյան
![]() 264 Կիրակի, 19 հուլիսի, 2020 թ., 18:55 «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե լավ, ժողովուրդ ջան, ինչպես ասում են՝ «չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել»։ Իհարկե, ադրբեջանցիների կողմից հրահրած «ծիրան-գեյթը» կատարյալ հիմարություն էր, որն ուղղակի իմիջային առումով մեզ մի մե՜ծ նվեր դարձավ։ Մյուս կողմից, այդ քայլը ցայտուն կերպով ցույց տվեց մեր հայրենակիցների ինքնակազմակերպման և ազգային խորքային միասնության մակարդակը (սա առանց կատակ, այստեղ ծիրանի իրացման բուն խնդիրը չէ՛, սա շատ խորքային պրոցես է)։ Ադրբեջանը փաստացի փորձ արեց հրահրել Ռուսաստանում ազգամիջյան լուրջ ընդհարում, որն այսօրվանից միանշանակ պետք է լինի մեր հաշվարկների մեջ։ Այսօր՝ Մոսկվա, վաղը՝ Կիև, մյուսը՝ Վարշավա և այսպես շարունակ... Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը գնում սրացումների հենց արտերկրում։ Պատճառները բազմաթիվ են, սակայն պատճառներից մեկն այն է, որ սահմանային վերջին սադրանքների ժամանակ, Ալիևը «դաստով» զոհաբերեց իր ասկյարներին, բայց, այնուամենայնիվ, չկարողացավ հասնել հաջողության, ասեմ ավելին՝ խայտառակ եղավ իր երկրի ներսում։ Պետք է հասկանալ ազերիների հոգեբանությունը։ Սրանք պրիմիտիվ ագրեսիայով առաջնորդվող զանգված են, որոնց համար անպայման պետք է գտնել ագրեսիայից դուրս գալու միջոց։ Ալիևը, դա հասկանալով, փորձ արեց իր ենթակայութան տակ գտնվող մարդկային «զանգվածին» հրամցնել «ծիրանային» հաղթանակ... Բայց արի ու տես, որ նույնիսկ այս «ճակատում» նա կրկին բոլոր առումներով պարտվեց։ Ի՞նչ հետևություններ պետք է արվի ստեղծված իրավիճակում։ Առաջինը՝ իհարկե, մենք պետք է անպայման դիվերսիֆիկացնենք մեր բիզնես հարաբերությունները այնպիսի ձևով, որ հանկարծ չունենանք կրիտիկական կախում ազերիներից կամ թուրքերից, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, այլ ամեն տեղ։ Երկրորդը՝ մենք պետք է շատ սթափ դատենք և հասկանանք, որ ազերիների և թուրքերի նմանատիպ քայլերն արտասահմանում մեզ համար բացում են շատ լայն և բարենպաստ դիվանագիտական և քաղաքական առավելություն, քանզի ոչ մի պետություն, որտեղ բնակվում են հայեր և ազերիներ, հետաքրքրված չէ տեսնել ազգամիջյան բախումներ իր տարածքում։ Մի խոսքով, այս կոնտեքստում, այսօր ստեղծվել է որակական առումով լրիվ այլ իրավիճակ՝ արտաքին ճակատում և մենք պարտավոր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործենք ազերիների ամեն սխալ և բացթողում»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
