«Մարգոյի հոխորտանքները բնավ էլ անակնկալ չեն». Ռուբեն Շուխյան
![]() 226 Կիրակի, 19 հուլիսի, 2020 թ., 20:10 Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք դա գիտենք պատմությունից Որքան էլ, որ զարմանալի դա հիմա հնչի՝ Մարգոյի հոխորտանքները բնավ էլ անակնկալ չեն: Հիմար չենք, լավ էլ հասկանում ենք, որ բոլոր այդ սպառնալիքներն ուղղված են հենց մեզ՝ հայաստանցիներիս, այլ ոչ թե, ինչպես ինքն է ասում, Հայաստանի ղեկավարությանը: Վերոնշված գրչակը տվյալ պահին ներկայացնում է «յան»-ով վերջացող ազգանուններ ունեցող ռուսաստանցի կայսերապաշտերի մի ողջ բանակ, որոնք ամեն ինչի պատրաստ են գնալ, միայն թե իրականացվի իրենց ծերացող կնքահոր փափագը՝ ԽՍՀՄ-2-ի վերականգնումը: Ցանկացած ռուս կայսերապաշտ (կապ չունի, թե ինչպիսին է նրա ազգանվան վերջավորությունը) մոլեռանդորեն դեմ է հետսովետական երկրների ազատ, անկախ և ինքնիշխան գոյությանը: Դա է իրենց գերագույն նպատակը՝ հիմնականում զուտ իրենց նյութական շահի պարզունակ հաշվարկների վրա հիմնված: Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը և այլն՝ նրանց համար ուղղակի սովորական տարածքներ են, իսկ այդ երկրներում ապրող ազգերը՝ մանրադրամ, որոնք պետք է մատաղ արվեն իրենց պատրոնի գաղափարն իրագործելու համար, կամ ժամանակ շահելով՝ ընդամենն այդ գաղափարի իբր առաջընթացի կեղծ ֆոն ստեղծելու համար: Այնպես որ՝ այդ բոլոր ասածները մեզ համար բնավ էլ նորություն չեն, դուք ուղղակի ուզում եք ևս մեկ անգամ դա կրկնել Հայաստանում, բայց այլևս չի ստացվելու: Մեր պատասխանը միայն մեկն է՝ հանգիստ թողեք մեզ և մի խառնվեք մեր ներքին գործերին, դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք խոսել ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի մասին, նամանավանդ՝ անունից»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
