Վերականգնվել են Երվանդ Քոչարի Ծովառյուծի քանդակի շատրվանները
![]() 208 Կիրակի, 19 հուլիսի, 2020 թ., 20:00 Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Վերականգնվել են Երևանի կենդանաբանական այգու հայտնի՝ Երվանդ Քոչարի Ծովառյուծի քանդակի շատրվանները Երևանի կենդանաբանական այգու հայտնի Ծովառյուծի քանդակը երկար տարիներ մնացել էր առանց իր շուրջը գործող շատրվանների։ 1950-ին հայ անվանի գեղանկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը Երևանի կենդանաբանական այգում ստեղծել էր մի հրաշալի քանդակ՝ ծովառյուծի տեսքով։ Այն տեղադրվել է փոքրիկ ջրավազանում, որտեղ գործել են նաև գեղեցիկ շատրվաններ։ Այս տարի, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, կենդանաբանական այգին զերծ մնաց իր կողմից կազմակերպվող ամենամյա Վարդավառի մեծ միջոցառումից։ Սակայն, հանրությանը մի փոքր ուրախություն պարգևելու համար տոնի առթիվ վերականգնվել են շատրվանները, որոնք վերջնականապես կգործարկվեն հուլիսի 20-ից։ Առաջիկայում այգու ղեկավարությունը նախատեսում է իրականացնել նաև աշխատանքներ՝ այգու այլ պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
