«Ռազմական բախումը բացահայտեց մեր թերի և ուժեղ կողմերը». Էդուարդ Շարմազանով
![]() 334 Կիրակի, 19 հուլիսի, 2020 թ., 21:20 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական ռազմական բախումը հերթական անգամ բացահայտեց մեր թերի և ուժեղ կողմերը: Մեր բանակը, հրամանատարներն ու զինվորները պատվով կատարեցին Հայրենիքի պաշտպանությունը: Հիմնական ընդդիմադիր ուժերը, ցուցաբերելով պետական մտածողություն, կանգնեցին մեր պետության ու բանակի կողքին: Իշխանությունն այդպես էլ միասնության ու համերաշխության կոչով հանդես չեկավ և փոխարենն իր էժանագին քարոզչությամբ խորացրեց քաղաքական դերակատարների միջև անջրպետը: Եթե մեր զինված ուժերը գործեցին փայլուն ու իրավիճակին ադեկվատ էին, ապա նույնը չեմ կարող ասել քաղաքական իշխանության մասին: Խոսեմ փաստերով. պաշտոնական Երևանին այդպես էլ չհաջողվեց միջազգային կառույցներից «պոկել» Ադրբեջանին քննադատող ոչ միայն հասցեական, այլ նաև 3 հիմնարար սկզբունքները ներառող գնահատական: Հիմնարար սկզբունքները ներառող միակ հայտարարությունն ընդդիմադիր ՀՀԿ-ի ջանքերով արել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը: «Անատամ» էր նաև «դուխով» վարչապետի ելույթը Մինսկում: Ի՞նչ կարիք կար առհասարակ խոսել «միակողմանի զիջումների» մասին թեկուզ դրան պատրաստ չլինելու կոնտեքստում: Հարկավոր էր կարճ և կոնկրետ ասել, որ Ադրբեջանն ագրեսոր է և Արցախի անկախությունն այլընտրանք չունի և վերջ, ինչը տարբեր միջազգային հարթակներում հնչեցվել էր նախորդ իշխանության կողմից: Բայց իշխանության բացթողումները չեն սահմանափակվում քաղաքական անմեղսունակությամբ: Նրանց սպասարկող մի շարք գործիչներ, անտեսելով Թուրքիայի հակահայկական հայտարարությունները, սլաքներն ուղղում են Ռուսաստանի դեմ՝ որի զորքերը պաշտպանում են հայ-թուրքական պետական սահմանը: Եվ այս իրավիճակում քաղաքական իշխանության «դուխով» լռությունը չի բխում մեր հանրապետության պետական շահերից: Մեր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ ոչ թե դաշնակից Ռուսաստանը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
