«Նա հնչեցրել է կրեմլամերձ շրջանակներում թևածող մտքերը». Արա Պապյան
![]() 435 Կիրակի, 19 հուլիսի, 2020 թ., 22:30 «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազար անգամ եմ ասել՝ ինչ էլ անի ներկա իշխանությունը, միևնույն է, այն անընդունելի կմնա Պուտինի համար: Ոչ թե այն պատճառով, որ ՍՍ-ի քաղաքականությունից պակաս ռուսամոլ է: Վստահաբար ոչ. միայն Սիրիա զորք ուղարկելը պուտինասիրության ամենալուրջ հայտն էր, որով գերազանցեց անգամ ՍՍ-ին: Պուտինի համար անընդունելի է ներկա իշխանության՝ իշխանության գալու ուղին, եղանակը, կամ ինչպես Մոսկվայում են ասում՝ զավթումը: Կրեմլը վախենում է նախադեպերից: Այնպես որ, տիկին Սիմոնյանի ուղերձը պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Նա պարզապես հնչեցրել է կրեմլամերձ շրջանակներում թևածող մտքերը: Քանի որ Երևանում, կարծես, չէին հասկանում Կրեմլի վերաբերմունքը, որոշեցին ուղիղ ասել՝ առանց դիվանագիտության և խուճուճ մտքերի: Իզուր կորցրած երկու տարի: Եթե իշխանությունը հանկած որոշի տեր կանգնել մեր շահերին և ինքնիշխանությանը, ապա ես նրա կողքին եմ: Եթե պիտի շարունակի գավառական խաղերը, ավելի լավ է մի որոշ ժամանակ զբաղվեմ սեփական առողջության հարցերով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
