«Որոշեցինք, որ ադրբեջանցիների ակցիան պիտի տապալենք». Ստրասբուրգում հայ համայնքը միասնության ակցիա է իրականացրել
![]() 1107 Երկուշաբթի, 20 հուլիսի, 2020 թ., 23:25 Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի հայ համայնքն այսօր միասնության ցույց է իրականացրել՝ ի պաշտպանություն հայ-ադրբեջանական սահմանին կռվող հայ զինվորի: MAMUL.am-ին հաջողվել է կապ հաստատել ակցիայի կազմակերպիչների հետ. «Մենք նախապես մտադրություն չունեինք Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց ցույց անելու, քանի որ մենք հաղթողի դերում ենք։ Ստրասբուրգի գլխավոր փողոցներից մեկը մի քանի ժամ փակ է մնացել: Շուրջ 2 ժամ հայկական կողմը երգել է, պարել, կոչեր հնչեցրել, մինչև որ ադրբեջանցիները հոգնել են ու հեռացել՝ չհասնելով իրենց նպատակին: «Մեր ներկայացուցչության շենքի մոտից մինչև ադրբեջանցիները մոտ 300 մետր բաժանում էր, ու թեև հակացույց անելու թույլտվություն չունեինք և ոստիկանությունը շատ հանգիստ կարող էր մեզ ցրել, բայց նման քայլի չգնաց: Հենց դա էր մեր հաղթանակի էությունը՝ չունենալով ցույցի թույլտվություն՝ չեզոքացնել ադրբեջանցիների ցույցը: Ստրասբուրգի հայ համայնքի և ոստիկանության մեջ մեծ հարգանք կա, իրենք մեզ ընդառաջեցին: Նաև շատ ֆրանսիացիներ մոտենում էին մեզ ու իրենց զորակցությունը հայտնում: Անգամ ավտոբուսների վարորդներն իրենց աջակցությունն էին հայտնում երկար ազդանշանով, ինչը Ֆրանսիայում արգելված է»,- պատմում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ամեն ինչ նորմալ է անցել, ոչ մի կողմից պրովոկացիաներ չեն եղել: Ստրասբուրգի հայ համայնքն այսքանով չի բավարարվել. «Ստրասբուրգում հայերը շատ համախմբված են ու վստահ եմ՝ նաև այլ համայնքների համար լավ օրինակ են ծառայում: Հարցին՝ ինչ նպատակով է գումարը ծախսվելու, նա պատասխանեց. «Ի սկզբանե դրամահավաքի գլխավոր նպատակը եղել է գիշերային տեսանելիության սարքավորումներ գնելը, բայց ՀՀ վարչապետի վերջին հորդորից հետո ՀՀ պաշտպանության նախարարության հետ կապ կհաստատենք և վերջնականապես կորոշենք, թե ինչ նպատակով կծախսենք»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35











