Մի շարք երկրներ մեղադրում են Ռուսաստանին #COVID_19-ի պատվաստանյութի մասին տվյալներ գողանալու փորձերի մեջ

Մեծ Բրիտանիայի քիբերանվտանգության կենտրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կապ ունեցող հաքերները փորձել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման մասին տվյալներ գողանալ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և Կանադայից:
Հաղորդագրության մեջ հստակեցվում է, որ «քիբերլրտեսությամբ զբաղվող» APT29 կամ Dukes և Cozy Bear խմբերը, որոնք «գրեթե հաստատ» մտնում են ռուսական հետախուզական կառույցների մեջ, ամբողջ տարվա ընթացքում հարձակումներ են կատարել տարբեր կազմակերպությունների վրա, որոնք մասնակցել են դեղամիջոցի ստեղծման գործին: Կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ մշակողների համակարգիչներ հասանելիություն ստանալու համար հաքերներն օգտագործել են WellMess և WellMail վնասակար ծրագրերը և ֆիշինգը: Հետախուզության արդյունքներով, այդ տվյալների մեծ մասն արժեք չեն ունեցել, սակայն հափշտակած տեղեկություններից կարող են օգտվել ավելի ուշ կամ այն դեպքում, երբ դրանք նշանակալի դառնան։
Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2-ի պատվաստանյութերը մշակում են երկու գիտական կենտրոն՝ Օքսֆորդի համալսարանը և Լոնդոնի կայսերական քոլեջը։ Անգլիական ԶԼՄ-ները, հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրներին, գրում են, որ երկու կազմակերպություններն էլ ենթարկվել են «հաքերների հարձակումներին»։ Այն մասին, թե նրանց ինչ-որ վնաս է հասցվել, չի հաղորդվում։
«Բացարձակապես անընդունելի է ռուսական հետախուզական ծառայությունների կողմից՝ հարձակվել նրանց վրա, ովքեր պայքարում են կորոնավիրուսի համաճարակի դեմ։ Մինչ ոմանք հետևում են իրենց եսասիրական շահերին, Բրիտանիան և նրա դաշնակիցները բարդ աշխատանք են կատարում պատվաստանյութի որոնման և ամբողջ աշխարհի առողջության պահպանման ուղղությամբ։ Մեծ Բրիտանիան կշարունակի դիմակայել նման քիբերհարձակումներին և կհամագործակցի դաշնակիցների հետ, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան չգիտի, թե ով կարող էր կոտրել դեղագործարանների և հետազոտական կենտրոնների համակարգիչները:
Լոնդոնի հաքերային հարձակումների մեղադրանքները Ռուսաստանը չի ընդունում՝ դրանք համարելով մերկապարանոց պնդումներ:

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
25628.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
30228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
69223.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82721.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
87119.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100717.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
232116.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
226816.10.2026, 20:48