Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին պաշտպանների միջնորդությունների լուծումը

Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին պաշտպանների միջնորդությունների լուծումը
276
Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 16:10

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց «Մարտի 1»-ի գործով պաշտպանների՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը։ Ըստ դատավորի՝ պաշտպանների կողմից չի նշվել այն հանգամանքը, որի բացահայտման համար անհրաժեշտ է լրացնել դատակոչի ցուցակը և հարցաքննել նշված անձանց:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանները միջնորդել էին՝ խնդրելով դատարան հրավիրել և հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, Մանվել Գրիգորյանին և ևս մի քանիսին։