«Կարևոր է սահմանված կանոնների պահպանման վերահսկողությունը». Տիգրան Ավինյան
![]() 253 Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 21:45 Փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ գործողություններում կարևոր է սահմանված կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, որտեղ զգալի դեր է վերապահված Տեսչական մարմիններին: Այսպիսով. . Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում տեսչական մարմինների կողմից մինչ օրս իրականացվել է 54013 ստուգում: Սահմանված նորմերի խախտման դեպքերով նույն ժամանակահատվածում կայացվել է 4669 կազմակերպության գործունեության կասեցման որոշում: . Տեսչական ստուգումներն իրականացվում են շաբաթվա բոլոր օրերին: Կախված տնտեսավարողի գործունեությունից նաև գիշերային ժամերին: Բոլոր ստուգվողներին տրամադրվում են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման ցուցումներ։ . Տարվող աշխատանքների շրջանակում նվազել են արձանագրվող խախտումները, հետևաբար՝ կասեցման որոշումները: Օրինակ՝ եթե հունիսի առաջին տասնօրյակում իրականացված 6842 ստուգումների արդյունքում արձանագրվել է 1339 խախտում (19.6%), ապա հուլիսի նույն ժամանակահատվածում իրականացված 7491 ստուգումների արդյունքում արձանագրվել է 377 խախտում (5%)»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
