«Այլ հնար չկա». Դանիել Իոաննիսյան
![]() 333 Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 00:15 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռումպացված դատավորներին պետք է կարողանանք բացահայտել առանց տուժածների ինքնահրկիզման փորձերի Տարիներ շարունակ բոլորս գիտեինք, որ Սնանկության դատարանի դատավորների մի մասը սնանկության կառավարիչների միջոցով կարգին յուղոտ կոռուպցիայով էին զբաղվում: Անցյալ տարի այդ կոռուպցիայի արդյունքում բնակարանը կորցրած քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել հենց Կառավարության շենքի տակ, որից հետո ԱԱԾ-ն զբաղվեց խնդրով և օրերս վերջապես բացահայտեց կոռումպացված դատավորներին: Մենք պետք է ստեղծենք այնպիսի իրավապահ համակարգ, որ կոռումպացված պաշտոնյաներին և դատավորներին բացահայտենք առանց ինքնահրկիզման փորձերի ու նման այլ ակցիաների: Քաղաքացին պետք է հստակ իմանա, որ առանց ինքնահրկիզման և այլ ակցիաների կարող է գնալ, դիմել իրավապահներին ու հասնել արդարության, ճաղերի այն կողմ տանել կոռուպցիոներներին՝ անկախ դրանց զբաղեցրած դիրքից: Դրա համար պետք է ոչ միայն իրականացնել ռեֆորմներ, այլև ցույց հանրությանը տալ դրանք: Իսկ դատարանների մասով պետք է օր առաջ ստեղծել հակակոռուպցիոն դատարան և իրականացնել լայնածավալ վեթինգ: Այլ հնար չկա»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
