Պատգամավորներն ու կրթության փորձագետները քննարկում են չընդունված դիմորդների հարցը

Արդեն մի քանի օր է, ինչ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով ընդունելության քննությունների արդյունքներից, գնահատման համակարգից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։
Կրթական համակարգում այս տարի փոխվել է ընդունելության քննությունների արդյունքների ամփոփման կարգը՝ նախապատվությունը տալով այս կամ այն մասնագիտությունը առաջին հայտով նշածներին, այլ ոչ թե դիմորդների բարձր գնահատականին: Համեմատաբար բարձր գնահատականներ ստացած, բայց նոր կարգի պատճառով բուհ չընդունված դիմորդները նշում են, որ նոր մոտեցմամբ ավելի ցածր միավորներ հավաքած դիմորդն ավելի բարձր հնարավորություններ ունի, քան բարձր միավորներ ստացածը:
Ծնողների խոսքով ընդհանուր առմամբ խոսքը 730 դիմորդի մասին է, որոնք տուժել են ԳԹԿ-ի պատճառով: ՄԻՊ գրասենյակ արդեն իսկ կոլեկտիվ դիմում են ներկայացրել 56 քաղաքացիներ: Բացի այդ, ՄԻՊ գրասենյակում ստացել են նաև ընդունելության քննություններին առնչվող 13 անհատական բողոք:
«Հոդված 3» ակումբի՝ «Ինչպե՞ս գնահատել դիմորդներին. հայտի և գիտելիքի գնահատման խնդիրը» թեմայով կազմակերպած տեսաքննարկման բանախոսներն են՝
Կարո Նասիբյան, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն
Սոֆյա Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր
Աննա Կոստանյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր
Սերոբ Խաչատրյան, կրթության փորձագետ
Տիգրան Ազիզյան, «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
15403:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
41820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
47520.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
48220.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103217.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
97616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
295416.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
208715.07.2026, 21:35