«Մի՞թե սա նորություն է Հայաստանի քաղաքական կյանքում». Ավետիք Իշխանյան
![]() 271 Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 21:40 «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին ծիծեռնա՞կը Երդվյալ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս խմբակցությունից։ Անսպասելի՞ էր․․․ Համենայն դեպս, ինձ համար՝ ոչ։ Այն ժամանակ, երբ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հետապնդումներն սկսվեցին, ես մի լրագրողի ասացի՝ սպասենք ԲՀԿ-ից փախուստների։ Ուղղակի սխալվեցի առաջին փախչող անձի հարցում։ Իսկ մի՞թե սա նորություն է Հայաստանի քաղաքական կյանքում։ Հիշենք 1990թ․ ՀՀ ԳԽ ընտրությունները։ Կոմունիստներն ավելի շատ ձայն ունեին, քան ՀՀՇ-ն։ Սակայն զգալով քամու ուղղությունը, շատ կոմունիստներ անցան ՀՀՇ-ի կողմը և պարզվեց, որ նրանցից ոմանք ողջ իրենց գիտակից կյանքում, թաքնվելով բարձրաստիճան կոմունիստի դիմակի տակ, եղել են լիբերալ-դեմոկրատներ։ Այնուհետև, 1998թ. իշխանափոխությունից հետո, պարզվեց, որ հանուն հայրենիքի, շատերը ՀՀՇ-ի դիմակի տակ, եղել են երկրապահներ։ 2018թ․ իշխանափոխությունից հետո էլ, պարզվեց, որ ՀՀԿ-ի դիմակի տակ, եղել են նվիրյալ իմքայլականներ, այսօր էլ պատգամավոր և նախարար։ Մի խոսքով, օրինակները բազմաթիվ են։ Ինչ ասեմ, այսպիսին է Հայաստանի քաղաքական-գաղափարական կյանքը»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
