Արա Աբրահամյանը կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակման փաստին ու խտրական վերաբերմունքին
![]() 318 Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 23:35 Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների և խտրականության փաստին։ «Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Մարդիկ զգացել են անպատժելիություն իրենց հայտարարություններում և վարքում․ ժամանակն անցել է, սկսվել են զանգվածային բախումներ։ Այժմ իրավիճակը գտնվում է նախագահի վարչակազմի հսկողության տակ, և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են սփյուռքի հետ»,-ասել է Աբրահամյանը։ «Իշխանությունները պետք է խստորեն արձագանքեն ապակայունացման այդպիսի փորձերին: Իրականում մենք ուզում ենք երեք բան՝ առաջին հերթին կայունացում: Երկրորդ՝ իրավական մեխանիզմների մշակում՝ հետագայում այս իրավիճակի կրկնությունը կանխելու համար: Իշխանությունները պետք է կոշտ արձագանքեն նման բաներին: Երրորդ՝ հիմա բոլոր մեղավորներին պետք է պատժել»,- ասել է Աբրահամյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
