«Ո՞ւմ է շնորհավորում Փաշինյանը»․ Վահան Բաբայան
![]() 342 Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 10:35 Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզբեկ ժողովրդի առաջնորդը, ով մեծ դեր ունի թուրքական ազգերի խորհրդում, վերջերս մի նամակ է ստացել Ալիևից, որտեղ նա շնորհակալություն է հայտնել Ուզբեկների նախագահին, որ թուրքական խորհուրդը իր վերջին նիստում ճանաչում է իր երկրի տարածքային ամբողջականությունը և Արցախի խնդիրը ցանկանում է լուծել ՄԱԿ-ի բանաձևերի միջոցով: Հիմա էսքանից հետո արդյոք արժե՞ր, որ այս հակահայկական հիստերիայի փուլում, ազերիների հարձակումների ֆոնին նրանց պաշտպանած պետության ղեկավարին նման ջերմ շնորհավորական ուղերձ հղել կամ ընդհանրապես պետք էր ուղերձ հղել: Ես հաստատ նման բան չէի անի։ Սա Փաշինյանի շնորհավորական ուղերձն է, կարդացեք․ «Հարգելի Շավքաթ Միրոմոնի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում՝ ի շահ Ուզբեկստանի ժողովրդի: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
