«Իշխանությունը պետք է հրաժարվի Վ. Ավետիսյանին ՍԴ դատավոր ընտրելու մտքից»․ Ռաֆայել Թեյմուրազյան
![]() 222 Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 08:50 Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 1-ին սպանվածների հարազատներ և նախկին քաղբանտարկյալներ երեկ հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով Վ.Ավետիսյանին կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու կապակցությամբ։ 4.5 ժամ հետո եղավ դատավորի թեկնածուի արձագանքը։ Մտահոգությունները փարատելու, կրքերը հանդարտեցնելու փոխարեն Վ.Ավետիսյանը նախընտրել է պիտակավորել դրանց հեղինակներին։ ՍԴ դատավորի բարձր պաշտոնին հավակնող թեկնածուն գտնում է, որ «հայտնի անհայտներին» արձագանքելն անիմաստ է, քանի որ «ակնհայտ են» նրանց «նեղ անձնական, հատվածական և խմբակային շահերը (...) և բարոյական կերպարը»։ Թե ինչ «նեղ անձնական» կամ «խմբակային շահ» ունեն սպանվածների հարազատները կամ տարիներով հանիրավի բանտերում անցկացրած նախկին քաղբանտարկյալները, Վ.Ավետիսյանը չի նշել։ Ավելին՝ քննադատների «բարոյական կերպարի» մասին նշելուց առաջ ակնարկել է իր իսկ բարձր «մասնագիտական, բարոյական և մարդկային որակների» մասին։ Վ.Ավետիսյանն ակնհայտորեն բորբոքել է իր թեկնածության շուրջ հանրային մտահոգությունները, որի առիթ էր հանդիսացել նաև այն, որ վերջինիս հայրը վճռաբեկ դատարանի քրեական պալատի երբեմնի նախագահ Դ.Ավետիսյանն է, որի ղեկավարությամբ վճռաբեկը վավերացրել է Մարտի 1-ի մասին Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի կեղծ թեզը՝ դակելով նախկին քաղբանտարկյալների (ներառյալ Ն.Փաշինյանի) նկատմամբ ապօրինի դատվճիռները։ Դրանք վերանայվում են Եվրոպական դատարանում, իսկ 2018-ից հետո նախկին քաղբանտարկյալներն արդարացվում են Հայաստանի դատարանի կողմից։ Երկրում ցուցարարների գնդակահարության, մարդկանց իրենց տներից վտարելու և բազմաթիվ այլ ապօրինությունների պարագայում իրավաբանի՝ լայն հանրությանն անհայտ լինելու հանգամանքն ինքնին մտահոգվելու առիթ է, իսկ մտահոգություններին դատավորի թեկնածուի արձագանքը լրացուցիչ բորբոքել է իրավիճակը։ Ակնհայտորեն այս ամենը չի նպաստելու ՍԴ հեղինակության բարձրացմանը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը, ուստի կարծում եմ՝ իշխանությունը պետք է հրաժարվի Վ.Ավետիսյանին ՍԴ դատավոր ընտրելու մտքից»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
