«Ի՞նչն է խանգարում ունենալ SU-57 կամ F-35 կործանիչներից, որոնցից նույնիսկ Թուրքիան չունի». Հայկ Գրիգորյան
![]() 521 Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 09:15 «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայումս աշխարհում ամենատարածված 5֊րդ սերնդի կործանիչներից են ամերիկյան F-35 և ռուսական SU-57։ Առաջինի գինը մոտ 100 մլն դոլար է, ռուսականը՝ 42 մլն դոլար։ Հայաստանը սրանցից չունի։ Հայաստանը ունի SU-25, ըստ որոշ տվյալների՝ 10 հատ։ Ի՞նչն է խանգարում ունենալ SU-57 կամ F-35 , որոնցից նույնիսկ Թուրքիան չունի։ ԱՄՆ պետք է վաճառեր Թուրքիային F-35, բայց Թուրքիայի կողմից ռուսական հակահրթիռային համակարգ գնելու պատճառով այդ գործարքը չեղարկվեց։ Թուրքիան ունի մոտ երկու հարյուր հատ F-15, որը համարժեք է ռուսական SU-35-ին։ Այսինքն՝ մեր մոտ առկա ինքնաթիռների գրեթե համարժեք դասի, բայց քանակով մոտ քսան երեսուն անգամ թվով շատ։ F-15 գինը մոտ երեսուն մլն դոլար է։ Ի՞նչն է խանգարում մի տասը հատ գնել սրանցից։ F-35 ունեն ԱՄՆ, Անգլիան, Ավստրիալիան ու մի քանի այլ երկիր։ Ինչո՞ւ չկազմակերպել համահայկական դրամահավաք ու նպատակ դնել մի քանի տարվա մեջ գնել երեք-չորս հատ F-35 ու մի տասը, քսան հատ F-15 կամ դրանց ռուսական համարժեքները։ Չասեք գումար չկա։ Գումար կա թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Արցախում, թե՛ Սփյուռքում, պետք է դնել նպատակ և կազմակերպել։ Պարգևատրում անելու, նոր ոստիկանություն ստեղծելու, ուռճացված պետական ապարատ պահելու և այլ անիմաստ հարցերի վրա ծախսվում են տասնյակ միլիոնավոր ԴՈԼԱՐ, ոչ թե՝ դրամ։ Ու չմոռանանք՝ թալանածի հետ վերադարձ ու այդ գումարներով նոր կործանիչների գնում։ Կրկնվեմ՝ F-35 գինը հարյուր միլիոն դոլար է, F-15 գինը՝ երեսուն մլն, ռուսական համարժեքները՝ դրա կես գինը։ Կարծում եմ, մի քանի ամսում սփյուռքը կարող է հավաքել մի քանի հարյուր միլիոն դոլար, եթե լինի վարչապետի կոչը, ուղիղ եթերով ուղերձը և բացատրությունը, թե դրա անհրաժեշտությունը որքան օրհասական է և հավաքված գումարների ծախսման հստակ մեխանիզմ նշվի, օրինակ՝ հատուկ հաշիվ, որը արդեն պայմանագիր կնքված պատրաստ է փոխանցման։ Այսինքն՝ կա երաշխիք, որ գումարը հավաքվելու դեպքում գնելու ենք այդ կործանիչները։ Անձամբ պատրաստ են իմ ներդրումը ունենալ այս գործում գումարային տեսքով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
