«Իսկական գրականությունը միշտ մի կես մետր դուրս է գրականության մասին նորմայավորված պատկերացումներից». Կարեն Անտաշյան
![]() 270 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 01:10 Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան փորձում եմ չկարդալ, չանդրադառնալ համացանցը ողողած զզվելի մեղադրանքներն ու հեգնանքն ուղղված ժամանակակից գրողների ու գրականության հասցեին, մեկ է, չի լինում չտեսնելու տալ: Ինչպե՞ս է ստացվում, որ մենք հարգում ենք ծրագրավորողին, թեպետ չենք հասկանում ծրագրավորումից, հարգում ենք պատշարին, թեպետ պատ շարել չգիտենք, հարգում գժվում ենք երաժիշտի համար, թեպետ նվագել չգիտենք, բայց այ հենց հերթը հասնում է գրողին, պարզվում է՝ մենք էնքան ենք հասկանում գրականությունից, որ կարող ենք մեր՝ իրականում մակերեսային ու ժամկետն անցած պատկերացումները սարքել ատելության բիզ ու դրանով հանել ժամանակակից գրողի աչքը, որ հանկարծ չհամարձակվի գոյություն ունենալ: Ասենք՝ դու տարիներով տքնում ես ավելի հավաստի լեզու, ավելի ազդու արտահայտչականություն և ցավոտ, չխոսկան թեմաների մասին խոսելու տեխնիկա զարգացնելու վրա, մեկ էլ ահա մի սնոբ պատգամավոր կամ մի կարդացած վարսավիր գալիս սկսում են քեզ դատել ու գնահատել ճիշտ արժեհամակարգից շեղվելու քո չափը: Պատճառն այն է, որ լավ, իսկական գրականությունը միշտ մի կես մետր դուրս է կյանքի, առնվազն գրականության մասին նորմայավորված պատկերացումներից, այն ուրիշ բան լինելու համարձակություն ունի»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
