«ԱԱԾ-ում իմ «հերթն էլ հասավ»». Նարեկ Սամսոնյան
![]() 242 Երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ., 20:55 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ում իմ «հերթն էլ հասավ» Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԱԾ քննչական բաժանմունքից, որի ընթացքում ԱԱԾ քննիչն ինձ «ՀՐԱՎԻՐՈՒՄ էր ԱԱԾ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ» տալու: Բնականաբար, ես հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ ԱԱԾ-ին, առավել ևս որևէ աստիճանի համագործակցություն ունենալ տվյալ կառույցի, քանի դեռ ՀՀ օրենքներով պարտավորված չեմ լինի անել դա: Ուստի, մի հատ էլ ֆեյսբուքյան գրառմամբ ֆիքսեմ՝ ԱԱԾ-ի և ոչ միայն ԱԱԾ-ի այլև ՀՀ բոլոր իրավապահ համակարգի մաս կազմող գերատեսչությունների հետ ես որևէ ինքնակամ համագործակցության իմաստ չեմ տեսնում և ցանկություն չունեմ: Կներկայանամ վերոգրյալ մարմիններ միայն այն դեպքում, երբ ՀՀ օրենքներն ինձ դա կպարտադրեն: Այսինքն՝ ուզո՞ւմ եք բացատրություն վերցնել հարուցեք քրեական գործ, ինձ տվեք մինչդատավարական կարգավիճակ և ես կգամ ցուցմունք տալու, հակառակ պարագայում խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնել ձեր անիմաստ հեռախոսազանգերով: Մնացեք բարյավ: Հ. Գ. Այս կետին հասանք այն ժամանակ, երբ մենք բոլոր ուժայիններին հարգելով հեռահար բացատրում էինք, որ չի կարելի դառնալ նիկոլի ոտքի տակի փալասը, բայց նրանք չլսեցին: Հիմա արդեն գնացքը գնացել ա ու էս ամեն ինչի վերջում մեզ հրավիրողներից շատերը դատվելու են սահմանադրական կարգի տապալմանը հանցակցելու և քաղաքական պատվերներ իրականացնելու համար»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
