Փաշինյանը ոստիկանապետի հետ մեծ խնջույքի է մասնակցել, նաև ասել է՝ ինչպես ջրից չոր դուրս գալ․ «Հրապարակ»
![]() 227 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 08:45 «Հրապարակ»-ը գրում է․ «Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլև երեկ վարչապետի հետ հայրենի Իջևանում մեծ խնջույքի է մասնակցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ծննդավայրում նշել են Վարդավառը, Իջևանում այն ավելի ուշ են նշում, ապա միասին օրը շարունակել են Ենոքավանում։ Ողջ օրը այստեղ ուժեղացված ծառայություն է իրականացրել վարչապետի անվտանգությունը: Հիշեցնենք, «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Երբ հավաքույթի աղմուկը հասել է Նիկոլ Փաշինյանին, նա հաջորդ օրը վաղ առավոտյան իր մոտ է կանչել ոստիկանապետին և մեր տեղեկություններով անձամբ ցուցումներ տվել՝ ինչպես «ջրից չոր» դուրս գալ: Հաջորդ օրը ոստիկանության լրատվության բաժնից պարզաբանեցին՝ ասելով իբր ոչ թե խնջույք, այլ պաշտոնական ընթրիք է եղել»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
