«Վահրամ Ավետիսյանը, լինելով դատախազության աշխատակից, կնքել է կեղծ առուվաճառքի պայմանագիր». Տիգրան Եգորյան
![]() 317 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 13:15 Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ դարձյալ ՍԴ դատավորի նոր թեկնածու Վահրամ Դավթի Ավետիսյանի, մասնավորապես՝ նրա մասնագիտական և բարոյական հատկանիշների մասին. Անցած օրերին շատ խոսվեց այս թեկնածուի հոր գործունեությամբ պայմանավորված նրա բարձր դատական պաշտոն զբաղեցնելու կարողության և թույլատրելիության հարցերի մասին: Իհարկե, եղան մարդիկ, որոնք այդպես էլ, կարծես, չհասկացան, թե այդ հարցն ինչ կերպ է փոխկապակցված թեկնածուի անձնական, բարոյական արժեքների հետ։ Ինչևէ, եթե վերոհիշյալ թեման համարենք բավարար քննարկված և այդ կապակցությամբ թեկնածուին ներկայացման ենթակա հարցերը բավարար հստակ ձևակերպված և անցնենք հենց թեկնածուի գործունեությանն ու կյանքի ընթացքում կայացրած որոշումներին, ապա, անկեղծ ասած, դժվար է կողմնորոշվել, թե որն է ավելի մեծ խնդիր հիշյալ թեկնածուի բարոյականության և արժեքային համակարգի տեսանկյունից։ Ասեմ, որ այժմ բարձրացնում եմ միայն այս խնդիրը, քանի որ մյուսները բարձրաձայնելու հարցը բավական բարդ է և անկախ թեկնածուի արժեքային համակարգից, բանական մարդու համար բարդ է խոսել նման հարցերից։ Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ եթե «պրոֆեսորին» բավարարեր նվազագույն տրամաբանությունը չստիպելու նման հարցեր արծարծելու, չնայած կարծես այդպիսի հույսերն անհիմն են։ Այսպես, թեկնածուի կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ 2008-2009թթ․ նա ՀՀ գլխավոր դատախազությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Դատական իշխանության Datalex.am կոչվող տեղեկատվական կայքում հասանելի է գործ թիվ N: ԿԴ/0349/02/11-ը, որով կայացված դատական ակտից տեղեկանում ենք, որ 2011թ. Վահրամ Ավետիսյանը դիմել է դատարան և հայտնել, որ ոմն Հրաչյա Ավետիսյանի հետ 2009թ. կնքել է անշարժ գույքի առուվաճառքի մի քանի պայմանագիր և որ նշված պայմանագրերի կնքման պատճառ է հանդիսացել այն, որ ինքը հիշյալ գույքը տվել է վարձակալության, որը կարող էր դիտվել որպես նրա կողմից ձեռնարկատիրական գործունեության ծավալում, ինչը ՈՒՇԱԴԻՐ որպես դատախազության աշխատակցի՝ օրենքով արգելված է եղել հայցվորին և որ ինքը Հրաչյա Ավետիսյանին գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու որևէ մտադրություն չի ունեցել և գործարքի կնքումից հետո մինչ հայցի ներկայացման օրը շարունակել է իրականացնել նշված անշարժ գույքի սեփականատիրոջ բոլոր իրավազորությունները: Ինչ է ստացվում. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, լինելով դատախազության աշխատակից և գիտակցելով, որ այդ պաշտոնում չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (վարձակալության հանձնել գույք և ստանալ եկամուտներ), օրենքով նախատեսված սահմանափակումները շրջանցելու նպատակով կնքել է կեղծ առուվաճառքի պայմանագիր, ինչի շնորհիվ հնարավորություն է ստացել փաստացի իրականացնելու օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեությունը և դրանից ստանալու եկամուտ, ինչը բացի այն որ օրենքի խախտում է (շատ կոնկրետ կոռուպցիոն դրսևորում է), նաև շատ կոնկրետ նկարագիր է անձի բարոյական, անձնական հատկանիշների։ Կարծում եմ, որ նոր երևան եկած այս հանգամանքների լույսի ներքո անելիք ունեն բոլորը. 1. Կառավարությունը պետք է շտկի իր սխալը և ազատի Ազգային ժողովին այս և այլ հարցերի կապակցությամբ քննարկումներ կազմակերպելուց և դեմ քվեարկելուց: Սա է մեզ բարոյականության և ժողովրդավարության բարձր արժեքներին համահունչ ապրելու վերաբերյալ խրատող «դոկտորի և պրոֆեսորի» արժեքային պատկերի մի մասը։ ԱՌԱՅԺՄ ․․․»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
