«Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա». Միքայել Մինասյան
![]() 397 Երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ., 20:45 Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։ Ինչո՞ւ կանխատեսելի, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը։ Եվ նա անում ու անելու է ամեն ինչ հանուն այդ նպատակի՝ կործանելով երկիրը, մարդկանց սովի մատնելով, իսկ այլախոհներին քաղաքական հետապնդումների ենթարկելով։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Արթուր Դանիելյանի հետ։ Փաստն այն է, որ «Ադեկվադ»-ի ուլտրա-պահպանողականությունը դրսից թելադրված հակահայ ուլտրա-լիբերալիզմին դիմակայելու խիստ անհրաժեշտ և բնական պաշտպանական մեխանիզմ է։ Անշուշտ, այս մոտեցումը կարելի է վիճարկել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունը հետևյալն է՝ Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա։ Եվ ապագայի իրենց «մասնաբաժինը» կախված է հենց իրենց՝ հանրության լայն շրջանակների համար ավելի «հասկանալի» դառնալու ջանքերից։ Հ.Գ. Քրեական գործեր կոչեցյալների այս անիմաստ շարքը դրա պատվիրատուի և կատարողների հանդեպ արդեն վաղուց ժպիտ է առաջացնում։ Սա՞ է ձեր մաքսիմումը։ Ու ձեզ թվում է մարսելո՞ւ եք։ Ոչ միայն դուք, այլև, ցավոք, ձեր ո՛չ ավագ, ո՛չ էլ ապագա սերունդները չեն մարսելու այս ամենի հետևանքները։ Պատրաստվե՛ք: Հ.Գ.Գ. Ու կապ չունի գործից կհեռացվեք, թե՛ ինքնակամ հրաժարական կտաք, կփախնեք ԱՄՆ, թե՛ Կանադա, բոլորդ պատասխան եք տալու՝ սեփական մաշկի վրա զգալով, որ հա՛մ պետություն կա, հա՛մ էլ՝ Աստված»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
