«Վաղն ԱԺ-ում հանդիպում ենք «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ». Ա. Կոստանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղն առավոտյան ժամը 11:00-ին՝ Ազգային ժողովում, երեք խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ հանդիպում ենք #ՊահանջատերԴիմորդ նախաձեռնության անդամների հետ՝ քննարկելու նրանց կողմից ներկայացվելիք առաջարկները և հետագա հնարավոր քայլերը։
Այս հարցը պետք է ունենա օբյեկտիվ, արդար և պահանջատեր դիմորդների համար ընդունելի լուծում, քանի որ հենց այս տարի թագավարակով պայմանավորված, ինչպես նաև նախարարության կայացրած՝ բազմակողմանի չհաշվարկված որոշումների արդյունքում տուժել են հենց այս երեխաները, այդ իսկ պատճառով լիազոր մարմնի կողմից կայացվելիք հետագա որոշումները պետք է բխեն հենց այս դիմորդների շահերից և հօգուտ նրանց՝ հաշվի առնելով մի քանի պարզ սխալ, որ արվել է նախարարության կողմից.
- մեկ քննություն հանձնելու կարգը, ընդ որում օրենքի ակնհայտ ու կոպիտ խախտմամբ,
- 2-ից ավելի հայտագրման կարգը, այն դեպքում, երբ թե վճարովիի և թե անվճարի դեպքում առաջնայնություն տրվում է միայն առաջին հայտին։ Այս դեպքում կորում է 2ից ավելի հայտեր ներկայացնելու տրամաբանությունը։
ԱԺ բոլոր հանձնաժողովներին նախապես տեղեկացնել է վաղվա հանդիպման մասին, ըստ այդմ ցանկացած պատգամավոր ազատորեն կարող է ներկա գտնվել քննարկմանը։
Գիտելիքը երբե'ք չպետք է ստորադասել»։

«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
31730.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
64226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
75324.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
83923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
94920.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
98119.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
98119.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
113516.10.2026, 23:36