«Ադրբեջանը նպատակ ունի փոփոխել Արցախյան հակամարտության կոնտեքստն ու միջավայրը». Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Տավուշյան պատերազմի» գործոնով Ադրբեջանը (կառավարող էլիտան) իր առջև, տարբեր խնդիրներից զատ, նպատակ ունի փոփոխել Արցախյան հակամարտության կոնտեքստն ու միջավայրը՝ այն «ինքնորոշման իրավունքի» դաշտից տեղափոխելով հայ-ադրբեջանական հակամարտության (տարածքային վեճի) դաշտ: Դա լավ չէ:
Բաքուն կոնֆլիկտն արցախ-ադրբեջանական շփման գծից տեղափոխում է հայ-ադրբեջանական սահման, ու սա կոնֆլիկտի մասշտաբի, նրա առարկայի ու օբյեկտի փոփոխություն է, որը համապատասխանում է Ադրբեջանի բանակցային փիլիսոփայությանը:
Մյուս կողմից, կարող է փոխվել նաև կոնֆլիկտի ընկալումը միջնորդ կողմերի մոտ: Սա հայկական կողմը պետք է հաշվի առնի (ու ենթադրում եմ հաշվի առնում է):
Մի փոքր այլ կոնտեքստում, սակայն կոնֆլիկտի շուրջ միջավայրի ու կոնտեքստի փոփոխությանն էին նաև ուղղված հայ-ադրբեջանական համայնքային ատելության դրսևորումներն աշխարհի տարբեր հատվածներում, որոնց կազմակերպիչ ու շահառու կողմը, ի դեպ, միայն Ադրբեջանը չէր: Այդ բախումները հետագա ռազմ. գործողությունների հնարավոր վերսկսման լեգիտիմացման խնդիր էին նաև լուծում:
Իրավիճակային այս զարգացումներում, որ, կարծում եմ, առավել մեծ գործընթացի տարրեր են, ներգրավված փոքր պետությունները պետք է հասկանան, թե ե՞րբ են ու հատկապես ովքե՞ր են իրենց վրա ինչ-որ բաներ «վաճառում», ովքե՞ր են իրապես գործընկեր ու հակառակորդ, և ովքե՞ր են, արդեն նաև բացահայտ, մեր «գլխին սաքրում»»:

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
5700:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
74Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
83Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
72Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
77Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
80Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
90Երեկ, 18:21