«Եթե ժողովրդի ուսերի վրա գալիս ես իշխանության ու խոստումներդ չես կատարում, մնում է դիմել բռնատիրության հաստատման». Հայկ Մարտիրոսյան
![]() 338 Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 15:10 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համատարած և ամենուր առկա տապալումների ֆոնին Փաշինյանը երկու տարի ուշացումով նոր միայն սկսել է հասկանալ մի բացասական ճշմարտություն՝ եթե ժողովրդի ուսերի վրա գալիս ես իշխանության ու խոստումներդ չես կատարում, քեզ մնում է դիմել միայն բռնության և բռնատիրության հաստատման՝ իշխանությունը պահելու համար: Հակառակ պարագայում դու կորցնում ես իշխանությունը: Եվ ոչ միայն: Ու քանի որ հայաստանյան խաբեբա տգիտապետությունը հընթացս է քաղաքականություն և կառավարում սովորում, իշխանության գագաթին կանգնած պոպուլիստն այդ հանգամանքը նոր է իր համար բացահայտում: Եվ բացահայտելուն պես՝ անցնում է գործողությունների: Եվ հիմա սկսվում է իրական, նախկին ռեժիմի հետ կապ չունեցած և չունեցող ընդդիմության ու ընդդիմադիրների քաղաքական հետապնդումների այլևս բացահայտ փուլ: Ու մինչդեռ քաղաքական պատվերներն առավել մեղմ են նրանց նկատմամբ, որոնց սեփական աներորդու խոստովանությամբ իշխանությունը բացահայտել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ և հետևաբար նրանց դիտարկում է գրեթե անձեռնմխելի, ապա հիմնական մամլիչն ուղղվելու և ուղղվում է նրանց դեմ, որոնք քաղաքական իրական և անկաշառ այլընտրանք են ներկայացնում իշխանության համար: Դա, անշուշտ, բացի ստորություն լինելուց՝ նաև հիմարություն է՝ հենց իշխանության սեփական շահերի տեսանկյունից ելնելով: Բայց դա այլ՝ երկար թեմա է: Փաստ է արդեն սակայն այն, որ Փաշինյանի խմբակն այլևս վերածվել է ռեժիմի, որն այլևս բռնում է քաղաքական իսկական ընդդիմությանն ու իսկական ընդդիմադիր անհատներին ճզմելու ուղի: Դա, սակայն, նրան կարող է հաջողվել կարճ ժամանակ միայն: Հեռանկարում ապազգային նեոլևոնիստական այս խմբակը դատապարտված է քաղաքական զրոյացման: Եվ ոչ միայն զրոյացման: Պատմության և քաղաքականության բնույթի ուղիները որոշակի կանոններ ունեն, որոնք գրեթե երբևէ կյանքը չի խախտում: Եվ համաձայն այդ կանոնների՝ խաբեբա և թույլ պսևդոհեղափոխական խմբակներն աղբանոցում են արագ ավարտում իրենց ուղին: Եվ աղբանոցի այդ ուղին անցնում է այլախոհներին ճնշելու ու լռեցնելու փորձերի մացառուտներով: Բայց այն միևնույն է՝ ավարտվում է ճահճում, ուր աղբաջրերն են հոսում: Բարի ճանապարհ դեպի աղբանոց»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
