«Հայաստանի վրա հարձակվել են վաղուց, ընդ որում` ներսից». Սպարտակ Սեյրանյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տարբեր լրատվամիջոցներում ու հարթակներում, կաբինետներում ու սրճարաններում քննարկվում է. հարևանները զորավարժություններ են անում, կհարձակվե՞ն Հայաստանի վրա, թե՞ ոչ: Ու տարբեր՝ ծայրահեղ ու իրարամերժ պատասխաններ են հնչում՝ հաճախ կշռադատված, ավելի հաճախ՝ ոչ:
Ու չենք նկատում, կամ չենք ուզում նկատել, հասկանալ, որ Հայաստանի վրա հարձակվել են վաղուց: Ընդ որում՝ ներսից:
Ներսից են մեր բանակի ու առաջին հերթին սպայակազմի համատարած վարկաբեկման հետևողական փորձերը, ներսից են մեր ռազմական հաջողությունների անտեսման, նսեմացման կամ նույնիսկ մերժման փորձերը, ներսից ու շատ բարձր մակարդակով է տոտալ գրոհը ազգային արժեհամակարգի դեմ, ներսից ու բարձր մակարդակով է հարձակումը լեզվի, մշակույթի, պատմության, եկեղեցու, հավատքի դեմ, դպրոցական ծրագրերի մեջ Հայ ու Հայոց եզրույթների դեմ:
Բայց ամենակարևորը՝ հենց ներսից են մեզ պառակտող բաժանարար գծեր ստեղծելու, հային հայի դեմ հանելու, հայի բերանով հային հայհոյելու, հայի ձեռքով հայի գլուխը ջարդելու քայլերը: Եվ ներսից այդ հարձակումը գնալով նոր ռազմավարական «թիրախներ» է հստակեցնում, նոր կարևոր «դիրքեր ու հենակետեր» է գրավում, կամ փորձում գրավել:
Այդ հարձակումը սկսվել է վաղուց, բայց վերջին ամիսներին ստացել է համապարփակ տեսք՝ իսկական պատերազմ ազգայինի դեմ: Ու այդ «անտեսանելի պատերազմում» ռազմաճակատի գիծն անցնում է ազգայինի ու ապազգայինի, հաճախ էլ ազգայինի ու հակա-ազգայինի միջև։ Անշուշտ, այդ հարձակման մասնակիցների մեջ շատերը կան, որ չեն էլ գիտակցում, թե ինչ են անում և ում օգտին, բայց շատերն էլ հոյակապ գիտակցում են, թե ինչ են անում և ում օգտին: Ու քիչ չեն նաև դրա համար վճարվողները, տարաբնույթ անմեղ ու կրեատիվ անվանումներով «վարձկաններ» հավաքագրողները: Ներսից ու շատ կազմակերպված, ներսից ու շատ բարձր մակարդակով:
Իսկ մենք քննարկում ենք․ հարևանները Հայաստանի վրա կհարձակվե՞ն , թե՞ ոչ»:

«Դուք իրականացնում եք Հայաստանի ապահայկականացման քաղաքականություն». Արթուր Խաչատրյան
1013:36
Նարեկ Կարապետյանը՝ ԱԺ բանավեճի մասին (տեսանյութ)
2413:24
«Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ». Քրիստինե Վարդանյանը՝ փոխնախարարին (տեսանյութ)
3413:18
«Արդյո՞ք դուք էլ Գանձասարը հայկական չեք համարում»․ լրագրողը՝ Սոնա Ղազարյանին (տեսանյութ)
3613:12
Իրանում Ավստրիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին կանչել են ԱԳՆ
7913:06
«Կա՞ այլ հայրենիք ձեզ համար, քան Հայաստանի Հանրապետությունը». Սրբուհի Գալյան
3613:00
«30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
5212:42
«Երբ ասում ենք՝ հայրենիք, հասկանում ենք՝ Հայաստանի Հանրապետություն». Մարիա Կարապետյան (տեսանյութ)
5412:36